«Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա արտակարգ դեպք է տեղի ունեցել
ЭКОНОМИКАՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Nord Stream 2 AG-ը, որը սպասարկում է Nord Stream 2 գազատարը, A գծում ճնշման կտրուկ անկում է գրանցել: Գազատարում ճնշումը մեկ գիշերվա ընթացքում իջել է 300-ից մինչեւ 7 բար: Օպերատորը միջադեպն արտակարգ դեպք է համարում, հայտնել է «Կոմերսանտ»-ը։
«Արտակարգ դեպք «Հյուսիսային հոսք-2» գազատարի Ա գծում»։ Այս գիշեր Nord Stream 2 ցամաքային տեղամասի դիսպետչերը ճնշման կտրուկ անկում է գրանցել A գծում»,- պատմել է օպերատորը «ՌԻԱ Նովոստի»-ին։
Օպերատորի տվյալներով՝ դեպքի մասին ծանուցել են Գերմանիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի առափնյա ծառայությունները, կատարվում է դեպքի հետաքննություն։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵՄ երկրները պետք է չեղարկեն պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ՝ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի կայունացման համար։ Siemens-ի ներկայացուցիչները հայտնել էին Nord Stream-ի շահագործման հետ կապված խնդիրների մասին՝ տուրբինների վերանորոգման անհրաժեշտության պատճառով։