Թուրքիայում հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանության շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կա զոհ և վիրավոր։ A Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով կեսգիշերին) Մերսին քաղաքի Մեզիթլի թաղամասում։ Անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել ոստիկանության բաժանմունքի վրա։ Հաղորդվում է նաև պայթյունի մասին, որն իրականացվել է հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ ահաբեկրության հետևանքով զոհվել է մեկ ոստիկանը։ Եվս մեկը ծանր վիրավորումներ է ստացել։
«Արդեն հայտնի է՝ որ ահաբեկչական կազմակերպությունն է կանգնած դրա հետևում», - ՆԳ նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։