Բժիշկները պայքարում են ամուսնու կրակոցից վիրավորված կնոջ կյանքը փրկելու համար
ОБЩЕСТВОԱյսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցում ողբերգական միջադեպ է գրանցվել: Ամուսինն իր մոտ եղած հրազենով կրակել է Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հիվանդասենյակում պառկած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Առողջապահության նախարությունից տեղեկացնում են, որ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար:
Կատարված միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել է:
Ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Այս պահին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում կատարվում է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



