Արեւելյան Եվրոպան սպասում է Թուրքիայի միջնորդությանը․ Թուրքիայի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Արեւելյան Եվրոպան եւ Բալկանյան երկրները սպասում են Թուրքիայի միջնորդական ջանքերին՝ ադրբեջանական գազի մատակարարումների հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանյան երկրների պահանջմունքների բավարարման տեսակետից, թե էլեկտրաէներգիայի, թե ադրբեջանական գազի մատակարարումների հարցում, բոլոր հայացքներն ուղղված են դեպի Թուրքիա»,- ասել է թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա հավելել է, որ Անկարան այսօր ունի կարեւոր դերակատարում էներգետիկ ճգնաժամի լուծման հարցում։