«Սա օրացույցի վատագույն օրն է». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մահվան եւ այն չհաղթահարելու մասին
ЛАЙФԵրգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջի stories բաժնում հրապարակել է կադրեր նախկին ամուսնու`Հայկոյի եւ որդու `Արմանի հետ`կիսվելով իր զգացմունքներով եւ մտքերով:
«Մենք քեզ շատ ենք կարոտում: Սա օրացույցի վատագույն օրն է... հանգցիր խաղաղությամբ մեր պահապան հրեշտակ:
Մեկ տարի առաջ այս օրը... մենք կորտված էին եւ կորսված, սակայն փորձում էինք ժպտալ... նայում էին ծովին ու լսում քո երգերը, ժպտում էինք ցերեկը եւ բարձրաձայն լալիս գիշերով եւ միայն մենք գիտենք, թե ինչ մեջով ստիպված եղանք անցնել եւ դա շարունակվում է առ այսօր:
Արմանի առաջին տարեդարձն առանց քեզ... ես փորձեցի անել հնարավոր ու անհնար ամեն բան, որ մեր որդու աչքերում փայլ լինի, բայց նրա աչքերն այլեւս առաջվա պես չէին փայլում: Եվ այլեւս ոչինչ առաջվա պես չէր», - հրապարակումներին կից գրել է Անահիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի այս օրը մահացել էր երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոն, ով իր կյանքի վերջին օրերին գտնվում էր հիվանդանոցում`պայքարելով կորոնավիրուսի դեմ: