Հունվարի 1-ից Գերմանիայում չեղյալ է հայտարարվում սիրիացիներին ապաստան տրամադրելու արագացված գործընթացը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի իշխանությունները ցանկանում են 2016 թվականի հունվարի 1-ից վերադառնալ երկիր ժամանող փախստականների ինքնության անհատական ստուգմանը, ինչը չեղյալ էր հայտարարվել մոտ մեկ տարի առաջ, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Bild գերմանական թերթին:
Հեշտացված ընթացակարգը գործում էր 2014 թվականի վերջից Սիրիայի, Իրաքի և Էրիթրեայի քաղաքացիների համար: Դիմելով Գերմանիայում ապաստան ստանալու համար՝ նրանց բավական էր մինչև հիմա ընդամենը տալ գրավոր հայտարարություն: Այժմ նրանք ստիպված կլինեն նաև անցնել անհատական հարցազրույց:
Նախկինում միգրացիայի և փախստականների գործերով գերատեսչությունը հայտարարում էր, որ կվերադառնա ավելի մանրամասն ստուգմանը, բայց չէր նշել կոնկրետ ժամկետներ:
Փորձագետների գնահատմամբ՝ դիմումների անհատական ստուգման վերադարձը, որը պայմանավորված է ներքին անվտանգության ամրապնդման անհրաժեշտությամբ, կարող է բերել դիմումների մշակման զգալի դանդաղեցման: Գերմանիա անցած տարվա ընթացքում եկել է մոտ 1,1 միլիոն փախստական, մեծ մասամբ Սիրիայից:



