Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Վահան Քերոբյանի 10 «ստերը». ինչո՞ւ անկեղծ չէ հեղափոխական նախարարը

АНАЛИТИКА

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հպարտորեն հայտարարել է, որ ինքը երբեք չի ստել: Ինչ խոսք, տեխնոլոգիաների դարում, երբ պաշտոնյայի ամեն խոսք ոչ միայն հիշվում է, այլ պահպանվում է նաև համացանցում, Քերոբյանի ասածը հաստատել կամ հերքելը որևէ խնդիր իրենից չի ներկայացնում: Եվ այսպես,  ստե՞լ է արդյոք երբևէ ՔՊ-ական նախարարը:

Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից հանրությանը կերակրում է սահմանին հերթ կանգնած պոտենցիալ ներդրողների մասին գեղեցիկ հեքիաթներով` առանց դրանց առկայության որևէ փաստացի ապացույցի: Դժվար թե, հետպատերազմյան Հայաստանում, որի տնտեսությունը գտնվում է, մեղմ ասած, ողբալի վիճակում, ներդրողներն այդքան պատրաստակամ լինեին հորդացող ինվեստիցիաներ կատարել:

Քերոբյանը վստահեցնում էր, որ Հայաստանը ունենալու է 319 տոկոսի հասնող զբոսաշրջության ոլորտի աճ: Առ այսօր գրանցված աճը նշված ոլորտում կազմում է 1 տոկոս:

Քերոբյանը խոստացել էր նաև նոր աշխատատեղեր բացել: Այնուհետև կառավարության դիմաց ցույց անող գործազուրկներին հորդորում էր գնալ Գեղարքունիքի մարզ և այնտեղ աշխատանք գտնել:

Նա խոստացել էր նաև գրանցված աշխատատեղերի ռեկորդ ապահովել, մինչդեռ վերջինիս պաշտոնավարումից մինչ օրս այս հարցում վիճակագրությունը  էական փոփոխություն չի կրել:

Քերոբյանը խոստանում էր ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, սակայն այսօր ՓՄՁ ոլորտը ամենաանտեսվածն է կառավարության կողմից:

Էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ:  Թե որն է այս տնտեսական բանաձևի հիմքն ու տրամաբանությունը՝ դժվար է կռահել, սակայն հավատանք, եթե նման պնդում անում է ոլորտի ղեկավարը: Քերոբյանը նաև հայտարարում էր, որ Շվեյցարիան զարգացած տնտեսություն ունի, որովհետև վերջին 600 տարվա մեջ չի պատերազմել: Միևնույն ժամանակ, Քերոբյանը մոռանում է նշել շվեյցարական տնտեսության զարգացման մյուս հիմքերն էլ՝ կոռուպցիայի բացակայությունը, մենաշնորհների բացակայությունը, պետության աջակցությունը բիզնեսին, ճկուն բարեփոխումները: Պատերազմների բացակայության գործոնը վերը թվարկածի շարքում թերևս ամենավերջին գործոնն է:

Զբոսաշրջությունն էլ նախորդ տարի, ըստ Քերոբյանի, ռեկորդային աճ էր արձանագրել՝ 319 տոկոս, ինչ խոսք նման թիվը զարմացրեց անգամ զբոսաշրջության կոմիտեին, քանի որ վերջիններս էլ տեղյակ չէին, թե ինչպիսի ցնցող արդյունքներ են արձանագրել տարվա կտրվածքով:

Ամիսներ շարունակ նախարարը խոստանում է հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Խոստումներով հանրությանը կերակրող պաշտոնյան շաբաթներ առաջ էլ հայտարարեց, որ  լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Մինչ օրս նրանցից որևէ նորություն չկա:

Վերջերս Քերոբյանը այցելել էր Գյումրի և այնտեղ նրա ներկայացրած ծրագիրը «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։

Ինչպես տեսնում ենք՝ խոստումները չպահելը և ստելը նախարարի համար նորություն չէ, և նա ստում է անգամ այն ժամանակ, երբ ասում է, որ երբեք չի ստել ...

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»