Հարիի և Մեգանի համար հետդարձի ճանապարհ չկա. հրապարակվել է Չարլզ 3-րդի առաջին պաշտոնական լուսանկարն ընտանիքի հետ
ЛАЙФՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ 3-րդի առաջին պաշտոնական լուսանկարն ընտանիքի հետ: Ինչպես գրում է Daily Mail-ը, դրանում պատկերված են միապետը, կոնսորտ թագուհի Կամիլան, թագաժառանգ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը:
Թագավորական ընտանիքի չորս անդամն էլ սևազգեստ են՝ հաշվի առնելով թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահը:
Պարբերականը նկատում է, որ միապետը լուսանկարվել է բրիտանական պատմության մեջ ամենաերկար կառավարած թագավորի՝ Գեորգ Երրորդի պատկերի ֆոնին:
Պարբերականը նաև գրում է, որ լուսանկարում Չարլզ Երրորդի կրտսեր որդու՝ Սասեքսի դուքս Հարիի և նրա կնոջ՝ դքսուհի Մեգան Մարքլի բացակայությունը նշանակում է, որ զույգի համար հետդարձի ճանապարհ չկա: Նշենք, որ նրանք երեք տարի առաջ վայր են դրել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները, տեղափոխվել են ԱՄՆ ու մի շարք սկանդալային հայտարարություններ արել թագավորական ընտանիքի մասին: