Ереван, 17.Март.2026,
00
:
00
ВАЖНО


2016-ի սիրային հորոսկոպը

ЛАЙФ

ԽՈՅ (մարտի 21-ապրիլի 20)

2016 թ. սիրային հորոսկոպը կրակի առաջին նշանի համար կարելի է բնութագրել «զգացմունքներ, միայն զգացմունքներ» կարգախոսով: Այս նշանի տակ ծնվածները այս տարի իրենց ճակատագիրը փոխելու բազմաթիվ հնարավորություններ կունենան: Բայց դրա համար պետք է նախաձեռնություն դրսեւորել:

2016թ. սիրային հորոսկոպը միայնակ Խոյերի համար

Միայնակ տաքարյուն Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս դադարել զսպել իրենց զգացմունքները ու վերջապես գլխակորույս տրվել դրանց: Մի վախեցեք ջրից: Ձեր հրդեհը ոչ միայն չի մարի, այլեւ ավելի ուժեղ կբորբոքվի:

2016թ. սիրային հորոկոպ ամուսնացած Խոյերի համար

Ընտանեկան զույգերին նույնպես աստղերը ակնարկում են, որ 2016 թ. իրենց սիրային հարաբերություններն ավելի բազմազան դարձնելու ժամանակն է: Ընտանեկան ներդաշնակությունը մի քիչ բազմազան դարձրեք անսպասելի ու արտասովոր արարքներով: Ձեր երեւակայությունը կզարմացնի ու կուրախացնի ձեր երկրորդ կեսին, նաեւ ձեր հարաբերություններին երկրորդ շնչառություն կհաղորդի:

ՑՈՒԼ (ապրիլի 21-մայիսի 21)

Ցուլե’ր, աստղերը ձեզ ուղղակի խորհուրդ են տալիս հանգստանալ ու լիցքաթափվել: Հավատացեք, որ 2016 թ. ինքնախարազանման համար լավագույն ժամանակը չէ: Մի կառչեք անցյալից` վերլուծելով ու համեմատելով այն ձեր ներկայի հետ: Մի պայքարեք հոսանքի դեմ, այլ լողացեք դրան համընթաց: Ալիքը ձեզ կհասցնի ճիշտ վայր ու ճիշտ ժամանակին:

2016 թ. սիրային հորոսկոպ միայնակ Ցուլերի համար

Միայնակ Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս այլեւս չանդրադառնալ ավարտված հարաբերություններին: Մինչեւ դրանք բաց չթողնեք, չեք կարողանա առաջ շարժվել: Այդ դուռը մեկընդմիշտ փակեք ու առանց հետ նայելու՝ առաջ շարժվեք:

2016թ. սիրային հորոսկոպ ամուսնացած Ցուլերի համար

Ցուլ զույգերին նույնպես խորհուրդ չի տրվում հարաբերությունները կշեռքի վրա դնել ու համեմատել, թե ինչպիսին էին դրանք առաջ: Հիշեք, անցյալը հնարավոր չէ հետ բերել, իսկ ահա ներկան ու ապագան նման մտատանջումներով հեշտությամբ կարելի է փչացնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիսի 22-հունիսի 21)

Սիրային հորոսկոպը Երկվորյակներին 2016 թ. ուղարկում է ճամփորդությունների: Ճամփորդությունները յուրաքանչյուր մարդու ներսում ռոմանտիզմ են բացում, իսկ երկվորյակները վաղուց ժամանակն է, որ թարմացնեն իրենց սիրահարվածության զգացումը:

2016 թ. սիրային հորոսկոպ միայնակ Երկվորյակների համար

Միայնակ Երկվորյակները 2016 թ. իրենց միայնակ չեն զգա: Ռոմանտիկ հարաբերությունների առումով գալիք տարին խոստանում է թեթեւ ու սահուն լինել: Հանգստավայրում սիրավեպերը կարող են վերածվել ավելի մեծ զգացմունքների՝ ամեն ինչ ձեր որոշումից է կախված:

2016 թ. սիրային հորոսկոպը ամուսնացած Երկվորյակների համար

Զույգ ունեցող Երկվորյակներին նույնպես աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ չկորցնել ու ճանփորդությոuն ծրագրել: Դա օգտակար կլինի թե ձեզ համար, որպեսզի լիցքաթափվեք, հանգստանաք ու նոր ուժերով լցվեք, թե ձեր երկրորդ կեսի համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (հունիսի 22- հուլիսի 22)

Մտածկոտ ու լուրջ Խեցգետինը չի հասկանում թեթեւամիտ Կապիկին: Սա կենդանակերպի շատ լուրջ նշան է, որին բնորոշ է հավասարակշռվածությունն ու ամեն քայլը ծանրութեթեւ անելը: Խեցգետինը պարզապես անվրդով կնայի Կապիկի հնարքներին ու կձգտի հավատարիմ մնալ ինքն իրեն:

2016 թ. սիրային հորոսկոպ միայնակ Խեցգետինների համար

Խեցգետնի կարծիքով անհեթեթ տարի՝ բոլորն ինչ -որ տեղ են շտապում, ինչ- որ բան են անում: Մինչդեռ բոլոր մյուս նշանների՝ այդպես էլ Խեցգետինների համար այս տարի բազմաթիվ խոստումնալից հեռանկար կբացվեն, միակ խնդիրը դրանք ձեռքից բաց չթողնելն է:

2016 թ. սիրային հորոսկոպն ամուսնացած Խեցգետինների համար

Ամուսնացած Խեցգետինները բավականություն կստանան այս տարի իրենց լավ հարթված կենցաղից: Ամեն ինչ արված է, այնպես որ մնում է լիցքաթափվել ու ամփոփել արդյունքները: Երջանիկ ընտանիք, բարեկեցիկ կյանք, ամեն ինչ կայուն է, հարմարավետ:

ԱՌՅՈՒԾ (հուլիսի 23- օգոստոսի 23)

2016թ. Առյուծներին շատ իրադարձություններ է խոստանում, մնում է միայն ամեն ինչ հասցնել: Սիրային հորոսկոպը նույնպես խոստումնալից է: Այնպես որ հագեք ձեր դափնեպսակը ու պատրաստվեք գործի դնել մի քանի բան միանգամից անելու ձեր հմտությունը:

2016 թ. սիրային հորոսկոպը միայնակ եւ ամուսնացած Առյուծների համար

Աստղերը որոշել են մի քիչ զվարճանալ ու տեսնել, թե ինչպես են միայնակ Առյուծները փորձելու նոր հարաբերություններ կառուցել այն անթիվ անհամար իրադարձությունների հետ զուգահեռ, որոնք նրանց գլխին կթափվեն: Նրանք աննկատ կերպով կներքաշվեն սիրային հարաբերությունների մեջ: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան թվում է: Հարաբերությունների սկզբում պետք է պատշաճ ուշադրություն դարձնեք ձեր երկրորդ կեսին: Հաջողելու դեպքում՝ Առյուծները կկարողանան խորը ու հուսալի հարաբերություններ սկսել:

ԿՈՒՅՍ ( օգոստոսի 24-սեպտեմբերի 23 )

2016 թ. սիրային հորոսկոպը Կույսերին խոստանում է վեճեր ու հարաբերությունների պարզաբանումներ: ժամանակից շուտ Մի ընկճվեք, աստղերի կանխագուշակությունները ընդամենը ձեզ ակնարկում են իրադարձությունների հավանականության մասին ու պատրաստում նրան, որ դուք ավելի զգույշ լինեք:

2016 թ. սիրային հորոսկոպը միայնակ Կույսերի համար

Միայնակ Կույսերը գալիք տարում շուտ բռնկվելու են: Հատկապես տարվա կեսերից: Ուշադիր եղեք, թույլ մի տվեք, որ ձեր ժամանակավոր հոգեվիճակը խոչընդոտի նոր հարաբերությունների սկզբին: Հիշեք, որ այդ վիճակը երկար չի տեւի, իսկ տվյալ մարդու հետ հարաբերություններ սկսելու հնարավորությունը գուցե եւ մեկ անգամ է ձեզ տրած: Սակայն ձեր տաքարյունությունը մարդկանց գրավում է, այնպես որ դուք գալիք տարում ուշադրության կարիք չեք ունենա:

2016 թ սիրային հորոսկոպը ամուսնացած Կույսերի համար

Ամուսնացած զույգերին նույնպես սպառնում են վեճեր, վիրավորանքներ ու խանդի տեսարաններ: Աչքերը փակեք ու հաշվեք մինչեւ տասը: Հնարավոր է, որ դա ընդամենը մեկ անգամ կօգնի, բայց նաեւ հնարավոր է,որ հենց այդ անգամը կարող էր կործանարար լինել ձեր ընտանիքի համար: Ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին մի տխրեցրեք չմտածված զգացմունքային խոսքերով ու արարքներով: Ասյ տարի խորհուրդ չի տրվում արմատական փոփոխություններ անել: Խնայեք այն ինչ ունեք...

ԿՇԵՌՔ (սեպտեմբերի 24 — հոկտեմբերի 23)

Կշեռքին ամբողջ կյանքում անհրաժեշտ է ամեն ինչ կշռել ու համակարգել: Այդպես է ցանկացել Ճակատագիրը. դուք անընդհատ հավասարակշռություն եք փնտրում: Այս տարի եւս անհրաժեշտ կլինի կշռել. Կապիկն անընդհատ ինչ-որ տեղ է շտապում,  իսկ ձեզ անհրաժեշտ է ամեն ինչ իր տեղը դնել, բայց դուք անպայման ամեն ինչ կկարողանաք:  

2016-ի սիրային հորոսկոպ միայնակ Կշռեքի համար  

Տարվա առաջին կեսը ձեր մեջ գաղտնի հիշողություններ կարթնացնի: Եվ պարտադիր չէ, որ դրանք տհաճ լինեն, գուցե հին սերը թակի ձեր սրտի դուռը: Բաց մի թողեք հնարավորությունը, դա ոչ միշտ է «գլխացավանք» լինում, գուցե դա ձեր շանսն է` ստանալու այն, ինչը ձեր կողքով էր անցնել, եւ դուք ուղղակի չէիք նկատել: 

2016-ի սիրային հորոսկոպ ընտանիք ունեցող Կշեռքի համար

Ընտանիք ունեցող Կշեռքի համար անձնական ճակատում ամեն ինչ կարգին է` փոխըմբռնում եւ սեր: Կարող են թղթերի հետ կապված ժամանակավոր դժվարություններ լինել, բայց համաձայնեք` ո՞վ չունի նման խնդիրներ:   Բայց դուք ամեն ինչ հանգիստ կանեք եւ ձեր հարաբերություններում անհաշտություն չի լինի. թող անցյալն իր ընթացքով գնա, ձեզ լուսավոր ապագա է սպասում… 

ԿԱՐԻՃ (հոկտեմբերի 24 — նոյեմբերի 22)

Կարիճի նշանի տակ ծնվածները 2016-ին կարող են շարունակել նույն սխալները, որոնք թույլ են տվել   2015.-ին: Չարժե նոր` Հրե Կապիկի տարի տանել անցյալ տարվա ընթացքում կուտակված բեռը: Հակառակ դեպքում հավանականություն կա, որ եկող տարին ճիշտ այնպիսին կլինի, ինչ նախորդը: 

2016-ի սիրային հորոսկոպ միայնակ Կարիճների համար

Միայնակ Կարիճների համար սիրային հորոսկոպը կանխատեսում է աներեւակայելի խաղացկունություն եւ այս նշանին բնորոշ հաստատակամություն: Ձեր էներգետիկան կզգան շատ հեռվից, իսկ սիրախաղը եկող տարվա անբաժանելի մասը կդառնա, հատկապես գարնանը եւ ամռանը: Սակայն ձեր համառությունը կարող է շփոթեցնել շրջապատողներին, փորձեք ավելի մեղմ եւ զուսպ լինել:  

2016-ի սիրային հորոսկոպ ընտանիք  ունեցող Կարիճների համար

Կարիճները, որոնք արդեն հարաբերությունների մեջ են, կարող են սկսել վերահսկել իրենց կեսին: Կասկածամտությունն ու վերահսկողությունը զուգահեռ կլինեն ձեր հարաբերություններին: Ձեր կողմից նման ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ ձեր սիրելի մարդը կհեռանա ու կփակվի ձեզնից: Անկիրք եղեք, ազատություն տվեք ձեր դիմացինին, եւ նա ի պատասխան ձեզ կնվիրի իր սերը, հավատարմությունը եւ աջակցությունը…

ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբերի 23-դեկտեմբերի 21)

2016թ. կենդանակերպի այս նշանների համար ամենակարեւոր տարին է: Հենց այս տարի դուք կարող եք գտնել ձեր կյանքի իրական ուղին. մնացել է մի քանի քայլ:

2016թ. սիրային աստղագուշակ միայնակ Աղեղնավորների համար

Դուք շարունակելու եք ձեր որոնումները: Այս տարին խոստանում է լինել հաճելի ժամադրությունների եւ հանդիպումների տարի: Սա միայնակ Աղեղնավորների համար հետաքրքրաշարժ տարի է լինելու: Ծանոթություններից մեկն էլ ձեզ համար նշանակալի է դառնալու, դուք արդեն պատրա՞ստ եք դրան: Եթե մաքրել եք փետուրները, ուրեմն շտապեք. գալիք Կապիկի տարին ձեզ հիանալի ծանոթություն է բերելու:

2016թ. սիրային աստղագուշակ ամուսնացած Աղեղնավորների համար

Ընտանիքներում, որտեղ կյանքը տնօրինում է Աղեղնավորը, այս տարի շատ են լինելու որոնումները, դուք կցանկանաք ինչ-որ նոր բան փորձել, սուր զգացողություններ ապրել: Բայց դրանք բոլորն ուղղված են լինելու ընտանիքին, դուք ուղղակի չեք կարող ապրել առանց մեկդ մյուսի: Միասին փնտրեք նոր տպավորություններ, իսկ Կապիկը կաջակցի ձեզ եւ կօգնի ամեն հարցում...

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբերի 22-հունվարի 20)

Այծեղջյուրների համար գալիք Կապիկի տարին կբերի գեղեցիկ կյանքի ցանկություն: Ռեստորաններ, թատրոններ եւ այլ միջոցառումներ: Ձեզ մոտ կառաջանա աշխարհիկ կյանք վարելու ցանկություն, որպեսզի շրջապատող մարդիկ նկատեն ձեզ:

2016թ. սիրային աստղագուշակ միայնակ Այծեղջյուրների համար

Միայնակ Այծեղջյուրներն առավելագույնս ջանքեր կգործադրեն եկող տարի «շողալու» համար: Եթե դուք հոգնել եք կենցաղից, առօրյա հոգսերից, ապա ճիշտ ժամանակն է դուրս գալ հանրության մեջ եւ ցույց տալ ձեզ:

Զբաղվեք ձեզնով, սիրեք եւ երես տվեք ինքներդ ձեզ: Երբեք մի մոռացեք, որ դուք այնպիսի տեսք ունեք, ինչպես ձեզ զգում եք: Իսկ ինքներդ ձեզ հետ լավ ժամանակ անցկացնելուց բացի, դուք կարող եք նոր հետաքրքրություններ ձեռք բերել: Եթե այնքան էլ չեք հավանում «պաթետիկ»  վայրերը, այլ նախընտրում եք սպորտը, հետեւեք սպորտային միջոցառումների պաստառներին: Եթե նախընտրում եք հանգստի եւ ներդաշնակության մեջ լինել, ապա բազմաթիվ հիանալի վայրեր կան թեյախմության համար: Յուրաքանչյուրը կարող է գտնել այն, ինչ իր սրտին ավելի մոտ է:

Սիրային աստղագուշակ ամուսնացած Այծեղջյուրների համար

Ամուսնական շղթաներով կապված Այծեղջյուրների համար նույնպես օգտակար կլինի գեղեցիկ կյանքին տրվելը: Դուք փոփոխություններ կցանկանաք, կուզեք փոխել ձեր սովորույթները եւ շրջապատը: Հնարավոր է, այդ իսկ պատճառով կարող են վեճեր ծագել ձեր երկրորդ կեսի հետ: Դուք նրանց նկատմամբ ավելի պահանջկոտ կդառնաք, քանի որ ցանկանում եք նույն փոփոխությունները տեսնել նաեւ սիրելիի մեջ: Նման բախումներից խուսափելու համար ձեր զուգընկերոջը ներգրավեք աստիճանաբար: Ոչ միայն նրանից գեղեցիկ քայլեր սպասեք, այլեւ ինքներդ նրան ուշադրություն եւ նվերներ մատուցեք: Եվ բացարձակ կարեւոր չէ, թե որքան արժեն դրանք: Եթե կա սեր, նրանում է երջանկությունը…

ՋՐՀՈՍ (հունվարի 21  — փետրվարի 20 )

2016-ի սիրային հորոսկոպը Ջրհոսներին փոփոխությունների թեթեւ քամի է բերում: Դա վերաբերում է ոչ միայն սրտային հարցերին: Այդ նշանի ներկայացուցիչներին խոշոր իրադարձություններ են սպասում, որոնք արմատականորեն կփոխեն նրանց կյանքը: 

2016-ի սիրային հորոսկոպ միայնակ Ջրհոսների համար

Սիրելի Ջրհոսներ, դուք սովորել եք հրաժեշտ տալ եւ արեւածագը միայնության մե՞ջ դիմավորել:  Այս տարի դուք կգտնեք ձեր կեսին, որին պատահաբար   «ձեռքից գցել էիք» ճանապարհին կամ էլ նոր երջանկություն: Տարին լի է հույզերով, երջանկությամբ եւ սիրով: Թող սա ամենալավ տարին լինի, դուք արժանի եք դրան: 

2016-ի սիրային հորոսկոպ ընտանիքավոր Ջրհոսների համար

Ջրհոսներ, մի շտապեք բաժանվել սիրելիներից, նույնիսկ եթե ձեզ շատ հետաքրքիր աշխատանք է սպասում, թող այս տարին ձեզ նորից կապի նրա հետ, ով այնքան երկար ձեր կողքին էր, իսկ դուք ուղղակի մի քիչ օտարացել էիք: Չարժե մոռանալ ձեր եւ ձեզ մտերիմ մարդու զգացմունքների մասին: Թող սա ձեր խաղաղ գոյակցության տարին լինի…  

ՁԿՆԵՐ (փետրվարի 21 — մարտի 20)

Ձկների համար գալիք տարին հանգիստ կլինի, նույնիսկ կարելի է ասել` խաղաղ: Ոչ մի փոթորիկ, ցունամի, մրրիկ: Նույնիսկ տհաճությունները ձեր կողքով կանցնեն, առանձնապես չցավեցնելով: Բարենպաստ տարի է ընթացիկ պլանների շարունակման համար, սակայն ինչ-որ բան սկսելու համար այլ ժամանակ ընտրեք, որովհետեւ կարող եք ժամանակն իզուր ծախսել:  

2016-ի սիրային հորոսկոպ միայնակ Ձկների համար

Միայնակ Ձկներին այս տարի չարժե ծանոթանալ երկարաժամկետ պլաններով: Վաղանցիկ, վառ ծանոթությունները, սիրախաղը, ոսկեթելի փայլը. այդ ամենը թույլատրելի է, Հրե Կապիկը ձեզ համար ձեր ուզածին չափ հրավառություն կկազմակերպի: Հետո ուղղակի ձեզնով զբաղվեք. Նոր սանրվածք, նոր հարդարանքներ, նոր կոշիկներ. այդ ամենը ձեզ հսկայական հաջողություն կբերի Աքլորի տարում:

2016-ի սիրային հորոսկոպ ընտանիքավոր Ձկների համար 

Ընտանիքավոր Ձկների հարաբերությունները հովվերգական են եւ ներդաշնակ, թող այդպիսին էլ մնան: Ձեր կեսը օգոստոսի երկրորդ տասնամյակում գուցե ցանկանա ցնցել ձեզ: Մի դիմադրեք, բայց եւ մի համաձայնեք գլոբալ վերափոխումների եւ փոփոխությունների: Թող ամեն ինչ իր ընթացքով գնա, մի արագացրեք դեպքերը: Ձկներն ընդհանրապես այնքան էլ չեն սիրում փոփոխություններ, եւ այս տարին բացառություն չի կազմի. խաղաղություն, հանգիստ, լռություն, բարեկեցություն… 

 

Айвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селах