Էմիլի Ռատակովսկին քննադատել է Մերիլին Մոնրոյի մասին նոր ֆիլմը
ЛАЙФՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Էմիլի Ռատակովսկին դատապարտել է Էնդրյու Դոմինիկի` Մերիլին Մոնրոյի մասին կենսագրական ֆիլմը՝ «կանացի ցավը ֆետիշացնելու համար»։ Մոդելը կիսվել է իր կարծիքով իր անձնական բլոգի բաժանորդների հետ։
Ռատակովսկին բաժանորդներին խոստովանել է, որ դեռ չի դիտել «Շիկահերը» ֆիլմը, սակայն նշել է, որ չի կասկածում, որ այն դիտելուց հետո կզայրանա։ Մոդելի խոսքով՝ այս ֆիլմը, ինչպես Մերլին Մոնրոյի մասին ցանկացած այլ ֆիլմ, «ֆետիշացնում է կանացի ցավը»։ Ռատակովսկին հայտարարել է, որ «հասարակությունը սիրում է ֆետիշացնել կանանց ցավը» և օրինակ է բերել այնպիսի կանանց, ինչպիսիք են Էմի Ուայնհաուսը, Բրիթնի Սփիրսը և արքայադուստր Դիանան։
«Մեր ողջ հասարակությունը սիրում է ֆետիշացնել կանանց ցավը։ Մենք պարզապես տարված ենք մահացած աղջիկներով և սերիական մարդասպաններով: Ժամանակի ընթացքում ես սովորեցի ֆետիշացնել սեփական ցավս: Ես հավատում եմ, որ 2022 թվականին մենք պետք է անտանելի դառնանք։ Մենք բոլորս պետք է զայրանանք»,- ասել է Էմիլին։
Էմիլի Ռատակովսկին առաջինը չէ, ով բացասաբար է արտահայտվել Էնդրյու Դոմինիկի նոր ֆիլմի մասին։ Նախկինում մի շարք արտիստներ երկրպագուներին կոչ էին անում դադարեցնել «Շիկահերի» դիտումը, քանի որ, նրանց կարծիքով, ֆիլմում նկարագրված պատմությունը քիչ կապ ունի Մերիլին Մոնրոյի իրական կյանքի հետ։