Ереван, 10.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Իշխանությունը ժամանակ է ձգում. նպատակն իր համար անվտանգության երաշխիքներ ստանալն է»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Ժնևում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախին՝ հիմքում, սակայն, կրկին այն մոտեցումը, որի մասին ավելի վաղ խոսել էր Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման» մասին է: Ժնևում չի բացառվել նշվածի իրականացումը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով: Անդրադառնալով վերոնշյալից բխող իրողություններին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ երկար ժամանակ Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում ասում էին, թե «Ղարաբաղը մեկ ստորագրությամբ կհանձնեն»: «Մինչդեռ իրականում գործընթացը շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ էր. Արցախը հանձնելու դրսևորումը պետք է ենթադրեր մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները, փաստացի, իրենց ձեռքերը կլվանային Արցախից: Մեծ հաշվով, այն գործընթացները, որոնք մենք հիմա տեսնում ենք, Արցախը հանձնելու կոնցեպտուալ դրսևորումներ են:

Ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան-Արցախ փոխհարաբերություններն առավելագույնը միջկառավարական վարկերի տրամադրմամբ սահմանափակվեն: Մինչդեռ անվտանգության, Արցախի փոքր տարածքի տարածքային ամբողջականության, նաև ինքնորոշման իրավունքի իրացման մասով այս իշխանություններն իրենց վրա ոչ մի պատասխանատվություն չեն ուզում վերցնել: Իրենք ասում են՝ «անվտանգությունը հանձնել ենք ռուսներին, գնացեք, ռուսներով, ղարաբաղցիներով ու ադրբեջանցիներով պայմանավորվեք, տեսեք՝ ինչ եք անում»: Իրենց գործողությունների կոնցեպտը սա է: Իսկ ավելի գլոբալ տեսանկյունից այդ մարդիկ պարզապես լվանում են իրենց ձեռքերն Արցախից»,- ընդգծեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքին՝ 29 հազար 800 քմ կիլոմետրին, որի մասին իշխանությունը բարձր ամբիոններից հիշատակում է, մեր զրուցակիցն ընդգծեց.

«Փաշինյանն ինքը մինչև հիմա չի հասկացել, որ 29 հազար 800 քմ կիլոմետրանոց ՀՀ-ն կորցրել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, ու ամեն ինչ վկայում էր այն մասին, որ ադրբեջանական կողմը միայն Արցախի տարածքներն օկուպացնելով չի սահմանափակվելու: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ես աշխարհում չգիտեմ այնպիսի մեխանիզմ, որը դիվանագիտական առումով հնարավորություն կտա ադրբեջանցիներին հետ շպրտել իրենց զբաղեցրած դիրքերից: Հետևաբար, ես չեմ պատկերացնում, թե Փաշինյանի կողմից նշված 29 հազար 800 քմ կիլոմետրն ինչպես է վերականգնելու: Ինչ վերաբերում է Արցախին, ապա մեզ համար ակնհայտորեն նախընտրելի է եղել այն տարբերակը, որի մասին երկար ժամանակ խոսում էր ռուսական պաշտոնական կողմը. այն է՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագա քննարկումների վրա»:

Խոսելով թշնամու գործողություններից՝ նա ընդգծեց, որ թշնամին չի էլ թաքցնում, թե ինչ է ուզում: «Ճնշումների, այդ թվում՝ ռազմական ճնշումների շնորհիվ ուզում է հասնել հարցի ամբողջական լուծման, ինչը չի ենթադրում միայն այն, որ «Հայաստանն Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մասնիկ կճանաչի»: Նպատակն այն է նաև, որ Հայաստանի հետ կապված գործընթացները տարվեն այնպիսի ուղղությամբ, որ ՀՀ-ն վերականգնվելու ինստիտուցիոնալ հնարավորություններ չստանա:Պատահական չէ, որ ուզում են վերահսկողություն սահմանել այն բոլոր բարձունքների վրա, որտեղից կարելի է առնվազն նշանառության տակ պահել ենթակառուցվածքները: Բացի այդ, գրավելով հիմնական բարձունքները՝ հետագայում ինչ-որ պատերազմական գործողությունների պարագայում հայկական կողմին ուժգին հարված հասցնելու ռազմական առավելություն են ստանում: Սա ռազմական բաղադրիչն է:

Բացի այդ, ադրբեջանական մամուլում արդեն գրեթե բացահայտ գրում են, որ Հայաստանի ռազմական ներուժը պետք է սահմանափակվի: Ադրբեջանը չի հանդուրժելու ՀՀ տնտեսական աճը, բնակչության ավելացումը, բանակ ունենալը, չի հանդուրժելու նաև ենթակառուցվածքների անկախ համակարգ ունենալը: Հետևաբար, Ադրբեջանի վերջնանպատակը ոչ այնքան, այսպես կոչված, Արցախի հարցի լուծումն է, որքան ընդհանուր հայկական հարցի լուծումը, որպեսզի ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանն Ադրբեջանի համար երբեք ոչ մի վտանգ չներկայացնի: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ էլ են լավ գիտակցում, որ այս կամ այն պահին Հայաստանում իշխանությունը փոխվելու է, նոր որակի իշխանություն է ձևավորվելու:Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ իրենք ուզում են ապահովագրված լինել, որ ոչ մի նոր իշխանություն չկարողանա վերականգնել այն վնասը, որը հասցրել է ՀՀ այս իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունները, ռազմական ագրեսիան, ճնշումներով հարցեր լուծելու նպատակը հենց վերոնշյալն է:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումներին, որի մասին Ժնևում ևս անդրադարձ էր կատարվել, թեպետ ավելի վաղ իշխանությունների հայտարարություններից կարելի էր ենթադրել այդ օրակարգի՝ առնվազն տապալված լինելու մասին, Բենիամին Մաթևոսյանը նկատեց. «Բացի հայտարարություններից, միայն այն, որ ՀՀ կառավարությունը 2023-ի բյուջեում նախատեսում է 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը, վկայում է, որ վերջին երկու տարում այդ քաղաքականությունը ֆունդամենտալ առումով տապալվել է: Հավանաբար, միայն Ջերմուկի ռմբակոծությունը մարդկանց ստիպեց հասկանալ, որ, Արցախը հանձնելով հնարավոր չէ պատկերացրած խնդիրները լուծել: Բացի այդ, Հայաստանի իշխանությունը շատ բարդ վիճակում է:

Իրենք չեն կարող խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև գիտեն, որ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայաստանում քաղաքական գործընթացները կարող են տարերային բնույթ ստանալ, ինչի արդյունքում էլ իրենք կզրկվեն իշխանությունից: Այսինքն, նշվածից բխող օբյեկտիվ վախը հանգեցրել է նրան, որ իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ ժամանակ ձգել: Իրենք չեն կարող ստորագրել, բայց չստորագրել էլ չեն կարող: Այն պարագայում, երբ, Աստված մի արասցե, ՀՀ տարածքում պատերազմ լինի, կրկին գալու ենք մի վիճակի, երբ ժողովուրդը տարերային գործողությունների արդյունքում կարող է իշխանափոխություն իրականացնել»: Այս առումով, ըստ քաղաքագետի, իշխանություններն օբյեկտիվ մտավախություններ ունեն. «Ընդհանուր առմամբ, բոլոր այն քայլերը, որոնք հիմա տեսնում եք, պետք է վերլուծել հետևյալ տրամաբանությամբ. ի՞նչ է անհրաժեշտ իշխանություններին՝ անձնական իշխանության և անձնական շահի տրամաբանությունից ելնելով. ժամանակ ձգել, որ առնվազն կարողանան իրենք իրենց համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Օրինակ՝ ձեր կարծիքով, ո՞ր քաղաքական գործիչը կարող է Արևմուտքում ապաստան ստանալ: Մի քաղաքական գործիչ, որն Արևմուտքում ընկալվում է որպես Ռուսաստանի գործընկե՞ր, Ռուսաստանի դրածո՞, Ռուսաստանի մա՞րդ, թե մի մարդ, որ գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղությամբ: Ըստ իս, երկրորդի դեպքում այդ քաղաքական գործիչը Արևմուտքում ապաստան ստանալու շատ ավելի մեծ շանսեր ունի:

Այսինքն, իշխանությունների ներկայի արևմտյան վոյաժները, ինչպես նաև բանակցային գործընթացների շրջանակներում իմիտացիոն գործողություններ իրականացնելու իրենց փորձերը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության շրջանակներում: Այսինքն, ժամանակ ձգել այնքան, մինչև կարողանան իրենց համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Մնացած հարցերն իրականում երկրորդական են: Կոնկրետ բարձրագույն իշխանություն կրողի գործողությունների տրամաբանությունը հենց նկարագրվածի մեջ է»: Խոսելով Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողություններից հետո Արևմուտքի որոշակի ակտիվացման, Ադրբեջանին ուղղված հասցեական գնահատականների մասին՝ քաղաքագետը համեմատականներ անցկացրեց:

«Օրինակ՝ մեղավո՞ր է Արևմուտքը նրանում, որ անգամ չորս շրջանների՝ Ռուսաստանին միանալու փաստից հետո Ուկրաինային ասում է՝ մենք ձեզ ՆԱՏՕ-ում չենք սպասում, մինչդեռ Ուկրաինան շարունակում է հայտարարել, որ իրենք դեպի ՆԱՏՕ են ձգտում: Այսպես ասեմ՝ այստեղ ավելի շատ Ստոլտենբե՞րգն է մեղավոր, թե՞ մարդիկ, ովքեր Ուկրաինայում ներկայիս պահին քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են: Արևմուտքը նույն տրամաբանությամբ նաև մեր նկատմամբ է գործում: Երբ Նենսի Փելոսին եկավ Հայաստան, ու «Հիսուսի երկրորդ գալուստին հավասար միջոցառում» տեղի ունեցավ, իրենք ասացին՝ դուք նախ կողմնորոշվեք, թե ձեր ակնկալիքներն ու պահանջները որոնք են, հետո նոր եկեք ու մեզ ինչ-որ պահանջներ ներկայացրեք, ինչ-որ սպասելիքներ ունեցեք: Արևմուտքը շատ տրամաբանական է գործում: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են գլխիվայր անել ամեն ինչ, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ոչնչացնել Հայաստանի անվտանգային համակարգն այն պարագայում, երբ Արևմուտքից ոչ մի երաշխիք չկա առ այն, որ իրենք կպատերազմեն Թուրքիայի դեմ, կզսպեն Ադրբեջանին»,-հավելեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Արևմուտքը չի փոխելու իր քաղաքականությունը, ինչի մասին փաստեց նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին Twitter-յան գրառումը, ուր անդրադարձել էր հայ գերիների գնդակահարությանը ու հավասարության նշան դրել «հայերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ- ինչ գործողությունների» և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների միջև: «Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ են ինչ-որ գործողություններ անել, որոնցով կոչնչացնեն երկրի անվտանգային համակարգը, Արևմուտքին այդ հարցում ոչնչում չի կարելի մեղադրել: Եթե Փաշինյանի գործողությունների արդյունքում, ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, Արևմուտքի համար իր շահերի տեսանկյունից դա դրական է լինելու:

Խնդիրն այն է, թե մեր շահերի տեսանկյունից այն դրակա՞ն է, թե՞ ոչ: Ռուսաստանին շատ են մեղադրում ու ասում՝ ո՞նց կարող է մեր տարածաշրջանում Երևանի ու Բաքվի միջև ընտրություն չկատարել, չէ՞ որ դարավոր բարեկամություն, նաև պայմանագրեր կան: Բայց նույն իրավիճակում է նաև Արևմուտքն այն տեսանկյունից, որ իրենք երբեք ընտրություն չեն կատարի Հայաստանի կամ Ադրբեջանի միջև: Իրենք փաթեթային՝ ամբողջ տարածաշրջանն են ուզում, իրենց առանձին ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետաքրքիր չեն: Մեծ հաշվով, Արևմուտքը, Փաշինյանը, Ադրբեջանը, Ռուսաստանն իրենց շահերն ունեն: Ուղղակի հարց է, թե Հայաստանի ու Արցախի շահերը ի՞նչ եղան ու որտե՞ղ են մնաց։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией