Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Անիրատեսական «խաղ»՝ աշխարհաքաղաքական ցունամիի պայմաններում․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարկի հետևանքները լիովին չհաղթահարած՝ մարդկությունն այս անգամ համաշխարհային մակարդակով թևակոխել է աշխարհաքաղաքական ցնցումների նոր փուլ։ Ուկրաինական ճգնաժամը ցունամի է առաջ բերել ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Սակայն այդ ցունամին ոչ միայն մարելու միտումներ ցույց չի տալիս, այլև ժամանակի ընթացքում ավելի է ահագնանում։ Մի շարք գործընթացներ են տեղի ունենում, որոնք ավելի են թեժացնում իրավիճակը։ Լուգանսկում, Դոնեցկում և Խերսոնի ու Զապորոժիեի շրջանների որոշ բնակավայրերում օրեր առաջ տեղի ունեցան ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները, և հիմա լիովին ընթացքի մեջ է ՌԴ-ին միավորվելու գործընթացը։

Բայց հավաքական Արևմուտքը ավելի է գրգռվում այս քայլից՝ պատրաստվելով ավելի մեծ դիմակայության։ Ընդ որում, արևմտյան պետությունները հաշվի են առնում, որ այդ տարածքների՝ ՌԴ-ի կազմ մուտք գործելու դեպքում, դրանց վրա հարձակումը կարող է դիտվել հարձակում Ռուսաստանի վրա, և այդ երկիրը գործի կդնի իր ունեցած բոլոր հնարավոր միջոցները իր տարածքը պաշտպանելու համար։ ՌԴ-ում հայտարարված մասնակի մոբիլիզացիան ևս ենթադրում է, որ ռուսական բանակը պատրաստվում է ավելի ինտենսիվ մարտերի։

Մյուս կողմից էլ՝ մեծանում է միջուկային զենքի կիրառման հավանականությունը։ Այսինքն, 1960-ականների Կարիբյան ճգնաժամից ի վեր աշխարհը կանգնել է գլոբալ միջուկային վտանգի առաջ։ Եվ արևմտյան պետությունների բլոկի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մի կողմից՝ հայտարարում են, թե համապատասխան արձագանք կտան միջուկային զենքի կիրառման դեպքում, իսկ մյուս կողմից էլ՝ ավելացնում են իրենց ջանքերն Ուկրաինային աջակցելու ուղղությամբ։

Եվ չնայած կրկին օրակարգ է բերվում Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու հարցը, բայց այն առկա կրողությունների պայմաններում անիրատեսական է թվում նույնիսկ մասնագետների համար, իսկ արևմտյան երկրները հերթով հայտարարում են, որ դա ժամանակավրեպ է: Բայց Արևմուտքը չի համակերպվում Ուկրաինայի դիրքերի թուլացման հետ և, որպես լրացուցիչ ճնշման գործիք, ԱՄՆ-ում, ինչպես նաև Մեծ յոթնյակի, ԵՄ-ի շրջանակներում քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները։ Ամենավտանգավորն այն է, որ հակամարտությունը կարող է ինչ-որ մի պահի դուրս գալ կառավարելի հունից և անդառնալի հետևանքների պատճառ դառնալ։

Եվ պատահական չէ, որ ավելի ու ավելի բարձր են հնչում այն կարծիքները, թե գնալով մեծանում է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը։ Միջազգային հարաբերություններում տեղի ունեցող այսպիսի փոթորկային իրադարձությունների ալիքները չեն կարող չազդել նաև Հարավային Կովկասում առկա ուժերի դասավորության վրա։ Քանի որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում սևեռված է Ուկրաինայի ուղղությամբ, ապա մեր տարածաշրջանում ակտիվանում է Թուրքիան, որը, խաղալով Արևմուտք-ՌԴ հակասությունների վրա, փորձում է իր պանթուրքական ծրագրերի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

Այլ կերպ ասած՝ օգտվելով առկա ճգնաժամային իրավիճակից՝ Թուրքիան, Էրդողանի գլխավորությամբ, համաշխարհային տերություն դառնալու հայտ է ներկայացնում, սակայն պանթուրքական ծրագրերի իրագործման ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հայաստանն է, դրա համար էլ Թուրքիան Ադրբեջանին հրահրում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում իր դերակատարությունն է ցանկանում ուժեղացնել Արևմուտքը։ Բայց ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Արևմուտքը թուրքական հավակնությունները զսպելու խնդիր է իր առաջ դրել։

Պարզից էլ պարզ է, որ Արևմուտքի գլխավոր նպատակը տարածաշրջանում Ռուսաստանին հակակշռելու և դուրս մղելու շրջանակում է, իսկ մյուս հարցերը երկրորդական են։ Եվ ինչքան Արևմուտքի ներգործությունը մեծանում է, այնքան Հայաստանում մեծանում են նաև հակառուսական տրամադրությունները։ Մի կողմից էլ՝ այս ամենը ՌԴ-ի կողմից ռազմավարական դաշնակից Հայաստանին սպառնացող թուրքական վտանգին քիչ կարևորություն տալու հետևանք է։ Միաժամանակ հակառուսական տրամադրությունների չափից դուրս դոզավորումը վնասակար կարող է լինել հենց հայկական կողմի համար։

Ամեն դեպքում չպետք է անտեսել, որ հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական շահերի գոտի է, և այն տարածաշրջանում ավելի մեծ ազդեցության լծակներ ունի, քան Արևմուտքը։ Իր շահերն առաջ մղելու համար Հայաստանը պետք է հույսը դնի ոչ թե արտաքին խաղացողների, այլ միայն իր վրա, և դրա հետ մեկտեղ համապատասխան աշխատանքներ տանի տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերի հետ։ Այլ հարց է, որ մեզանում շարունակում են դրսևորվել երևակայական պատկերացումներ, թե օտարները գալու են և Հայաստանին փրկելու են հակառակորդի ագրեսիայից։ Այնինչ, բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում դաժան իրականության և երևութական պատկերացումների բախումը։

Դրա համար էլ հանրային քննարկման առարկա են դառնում այնպիսի ֆանտաստիկ թեմաներ, որ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ապա Արևմուտքը կօգնի Հայաստանին, և թշնամուն դուրս կշպրտենք մեր սահմաններից։ Անիրատեսական մոտեցումներով են առաջնորդվում նաև իշխանությունները։ Օրինակ՝ Փաշինյանն առաջարկում է սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել։ Բայց նա զորքերի երկուստեք հայելային հետքաշման և դիտորդների տեղակայման առաջարկ արել էր դեռևս 2021 թվականի դեպքերից հետո, երբ հակառակորդն առաջին անգամ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։

Ուրեմն, ի՞նչ իմաստ ունի կրկին դիտորդների տեղակայման մասին առաջարկ անել, երբ պարզ է, որ քանի դեռ հակառակորդի զորքը դուրս չի եկել ՀՀ տարածքից, հնարավոր չէ դիտորդներ տեղակայվել։ Եթե Ադրբեջանը իրեն թույլ է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման նախօրյակին ռուսական ուղղաթիռ խոցել կամ վերջերս ռուսական մեքենաների վրա կրակ բացել, ապա ինչպե՞ս կարող է թողնել, որ դիտորդներ տեղակայվեն սահմանի երկայնքով։

Միայն երկու տարբերակ կա. կա՛մ պետք է դիվանագիտական հուժկու ճնշման միջոցով հակառակորդին պարտադրել դուրս գալ ՀՀ տարածքից, կա՛մ էլ ուժեղ հակահարված հասցնել ու երկրի տարածքից դուրս շպրտել ադրբեջանական զինված ուժերին։ Բայց հարցն այն է, որ այս երկու խնդիրն էլ իշխանություններն ի վիճակի չեն լուծել, շարունակաբար ոչ իրատեսական պատկերացումներ սերմանելով հանրության շրջանում՝ նրանք ուղղակի խաղում են ժամանակի վրա՝ ըստ էության ավելի մոտեցնելով վերահաս վտանգը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank