Ադրբեջանական գազը չպետք է դառնա պատերազմական հանցագործությունների վրա աչք փակելու պատճառ․ Եվրախորհրդարանի պատգամավոր
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Եվրոպացի քաղաքական գործիչները, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների նոր ապացույցների լույսի ներքո, գնալով ավելի շատ են դեմ արտահայտվում Ադրբեջանի հետ գազային տխրահռչակ գործարքին, որն այս տարվա հուլիսին կնքեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը մասնավորապես ասել է, որ ադրբեջանական գազը չպետք է դառնա պատերազմական հանցագործությունների վրա աչք փակելու պատճառ։
«Ադրբեջանական զորքերի կողմից հայ ռազմագերիների մահապատիժները սարսափելի ռազմական հանցագործություններ են։ Բաքվի ռեժիմը, որը խրախուսվում է պարոն Էրդողանի կողմից, օգտագործում է Ուկրաինայի պատերազմը Հայաստանի վրա հարձակվելու համար։ Սա անընդունելի է։ Եվ գազ լինի, թե ոչ, մենք դա չպետք է ընդունենք»,- նշում է Եվրախորհրդարանի պատգամավորը։