Պեսկովը մեկնաբանել է «Հայկական ժամանակ»-ի հոդվածը
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում՝ «ինչ է ուզում Ռուսաստանը. ի ուշադրության կաթողիկոսի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» հրապարակումը։
Թերթի հրապարակման մեջ, հղում անելով «հավաստի աղբյուրին», ասվում է, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանի անդամակցությանը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետությանը, իսկ Մոսկվան «երկրով անցնող միջանցքի հիմնական շահառուներից է»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով թերթի հրապարակումը, ասել է, որ «սա հերթական անհեթեթությունն է»։ Հրապարակումը մեկնաբանել է նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հայտարարեց, որ Ռուսաստանը չի ստիպում Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը. Սիմոնյանը նաեւ նշել է, որ հավաստի չի համարում «Հայկական ժամանակ»-ի վկայակոչած աղբյուրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: