Մասնակցում ենք Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը, բայց ոչ մեկի չենք սպանում. Լուկաշենկո
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ իր երկիրը մասնակցում է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը:
Այդ մասին նա հայտարարել է ռազմական անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը մեր մասնակցությանը, ապա, այո՛, մենք մասնակցում ենք: Մենք չենք թաքցնում դա: Բայց մենք ոչ մեկի չենք սպանում: Մենք ոչ մի տեղ չենք ուղարկում մեր զինվորականներին: Չենք խախտում մեր պարտավորությունները»,-հայտարարել է Լուկաշենկոն:
«Մեր մասնակցությունն այն է, որպեսզի թույլ չտանք այդ հակամարտության տարածմանը առաջին հերթին Բելառուսում: Երկրորդ հերթին, թույլ չտալ ռազմական հատուկ գործողության անվան տակ՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կողմից Բելառուսին հարված հասցնելը: Ինչպես ասել եմ, Բելառուսի տարածքում ոչ ոք չի կրակի ռուսների թիկունքին: Ահա մեր մասնակցությունը»,-ընդգծել է նա: