Ինչպես են դիմավորել Ամանորը Անդրեն եւ Սիբիլը (տեսանյութ)
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Երգչուհի Սիբիլը Ամանորը դիմավորել է ընտանիքի անդամների հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ Նոր տարին իր ամենասիրելի տոներից է:
«Շատ եմ սիրում հատկապես կեսգիշերի 12-ի պահը: Աջքերիցս կարծես արցունք գա: Հենց այդ ժամանակ աղոթքով սկսում ենք եւ հետո պահում այն ցանկություններ, որոնք կուզենք, որ իրանանան»,- ասել է Սիբիլը:
Երգչուհու խոսքով՝ իրենք տոնական սեղանին դնում են հին հայկական ավանդական ուտեստներ: Սիբիլի ամենասիրած ուտեստներից է անուշապուրը, որը ամեն տարի իր մայրիկը Ամանորին պատրաստում է:
Երգչուհին շնորհավորում է բոլորի Նոր տարին՝ ցանկանալով հաջողության տարի լինի:
Իսկ «The Beautified Project» ռոք խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը Անգլիայում Նոր տարին միշտ դիմավորել է իր ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Անդրեն:
«Մի քանի տարի է ինչ Հայստանում եմ ամպրում այստեղ Նոր տարին դիմավորում եմ ընկերներիս հետ: Հայկան բոլոր ուտեստները գրեթե սիրում եմ: Ցավոք ես չեմ կարողանում հայական ուտեստներ պատրաստել»,- ասել է երգիչը՝ մաղթելով աշխարհին խաղաղություն:
Մելինե Տոնոյան



