Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատասխանատու գործընկեր չեն համարում Նիկոլ Փաշինյանին. ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանի բարօրությունն ու անվտանգությունն է, այլ Ռուսաստանի շահերի տեղահանումը տարածաշրջանից․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

bloknot.ru-ն «Հրաժեշտ Հայաստանին. Պաշտոնական Երևանը բացահայտ գնում է դեպի ԱՄՆ-ի հետ դաշինքի» վերնագրով հոդվածում գրում է, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն, հայաստանցիների ավելի քան 50 %-ը երկրի ապագան տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքի մեջ։ Սակայն վերջին տարիներին այդ թվերը զգալիորեն նվազել են, իսկ կենցաղային ռուսաֆոբիայի դեպքերը, ընդհակառակը, աճել են։ Բացի այդ, ԱՄՆ-ի Սենատի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցից հետո Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, մեղադրեց Մոսկվային սպառազինության պայմանագրերը խախտելու մեջ և երկիր հրավիրեց ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի զինված խաղաղապահների։

Փաստորեն, պաշտոնական Երևանը բացահայտորեն գնում է դեպի ԱՄՆ-ի հետ դաշինքի. նա Ռուսաստանին փոխարինող է գտել: Հայաստանի սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները լցված են Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներով, որ նա «հանձնել է Արցախը» և իր դաշնակցին։ Կան նաև բավականին պաշտոնական հայտարարություններ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է «լիովին փլուզված» հույսի մասին, թե ՀԱՊԿ մեխանիզմները կակտիվանան։ Իսկ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երկրի բնակչության համար դժվար է հասկանալի փաստարկներ բերել այն բանի օգտին, որ ՀԱՊԿ-ով նախատեսված միջոցառումները չեն իրականացվում։ Նիկոլ Փաշինյանն էլ արդեն հրապարակայնորեն Ռուսաստանին մեղադրել է զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելու մեջ: Բացի դա, ըստ հնդկական լրատվամիջոցների, Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է շուրջ 270 մլն դոլարի զենք գնելու պայմանագիր։

«Ռուսական միություն» շարժման համահիմնադիր, քաղաքագետ Ալեքսեյ Կոչետկովի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության նկատմամբ ՀԱՊԿ-ի անհասկանալի պահվածքի պատճառը Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է։ Փորձագետը կարծում է, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հրաժարվել է ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, քանի որ այլևս պատասխանատու գործընկեր չի համարում Արևմուտքի հետ սերտ կապեր ունեցող Նիկոլ Փաշինյանին։ «Կազմակերպությունում անհրաժեշտ չեն համարում բաց հակամարտություն սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ֆոնին: Ռուսաստանին և նրա դաշնակիցներին այժմ ամենաքիչն է պետք Կովկասում երկրորդ ճակատի բացումը»,- նշել է Կոչետկովը։ Փորձագետի կարծիքով, Փաշինյանի արտաքին քաղաքականությունը վերջին մի քանի ամիսներին Հայաստանի համար պարզապես «ինքնասպանություն» է։

Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի բավականին կոշտ դիմակայության համատեքստում պաշտոնական Երևանը մինչև վերջին պահը փորձել է նստել երկու աթոռի վրա, ընդգծել է ռուս քաղաքագետը։ Փաշինյանը նախկինում ևս բազմիցս ցանկություն է հայտնել ֆրանսիացի խաղաղապահների բերել։ Քաղաքական գործիչը նույնիսկ մի անգամ պատահաբար Պուտինին անվանել է «Ֆրանսիայի նախագահ»։ Եվ շատ հայ քաղաքական գործիչներ շեշտում են, որ ԱՄՆ-ն է գլխավոր դերը խաղացել Երևանի և Բաքվի միջև վերջին ճգնաժամի կարգավորման գործում։ Արևելագետ Լարիսա Ալեքսանյանը նշում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի վերջին այցը Հայաստան նպատակ ունի «Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից»: «Սա Արևմուտքի հերթական փորձն է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Փելոսիի այցը հանգեցրեց ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերի ավելացմանը»,- ասել է քաղաքագետը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում տարբեր շնորհակալական ակցիաներ են անցկացվել։ Զուգահեռաբար հանրահավաքներին սկսել են պահանջել դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Դրանք բազմիցս են անցկացվել, և հասարակական-քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ ասում են, որ պատրաստ են մշտական «մայդան» կազմակերպել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելու համար: «Ժողովրդի ձայնը» փորձագիտական խմբի անդամ Արման Ղուկասյանը կարծում է, որ հակառուսական տրամադրությունների ալիքը սպառնալիք է Հայաստանի պետականության համար։ Փորձագետի կարծիքով, մեղադրանքների հիմնական իմաստն այն է, որ Ռուսաստանն իբր որևէ կերպ չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը: Ղուկասյանի կարծիքով, Արևմուտքի ներկայիս ակտիվության պատճառն ակնհայտ է, դա Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն է Ուկրաինայում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է Հարավային Կովկասում, իսկ տարածաշրջանն ինքնին մնում է բավականին բարդ, ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է:

«ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանի բարօրությունն ու անվտանգությունն է, այլ Ռուսաստանի շահերի տեղահանումը տարածաշրջանից»,- վստահ է Ղուկասյանը։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի գործողություններից տուժելու է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Թուրքիան։ Վաշինգտոնի հայամետ հռետորաբանությունն ուղղակիորեն վկայում է Ադրբեջանի թիկունքին կանգնած անկախ Անկարային դիմակայելու պատրաստակամության մասին, նա ցանկանում է պատժել Թուրքիային ուկրաինական ճգնաժամի նկատմամբ իր անկախ դիրքորոշման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար։

Սա այն գործոններից մեկն է, որն էլ ստիպել է Փելոսիին թռչել Հայաստան և խոսել ժողովրդավարությանն աջակցելու մասին, չնայած 2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակողական գործողություն սկսեց Ղարաբաղում, ԱՄՆ-ը դրան չարձագանքեց։ Այսօր, երբ Ադրբեջանի առանցքային ռազմական դաշնակցի՝ Թուրքիայի քաղաքականությունն սկսել է իր կամակորությամբ նյարդայնացնել Վաշինգտոնին, ու նա որոշել է խաղարկել «հայկական խաղաքարտը»։ Եվ դա՝ զուտ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու պատճառ գտնելու համար, որը նպատակ ունի ճնշում գործադրել Էրդողանի վրա և ստիպել հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами