Իրանական անօդաչուները Ռուսաստանին չեն օգնի հաղթել. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանական «Շահիդ» անօդաչու թռչող սարքերը կամ ցանկացած այլ զենք չի օգնի Ռուսաստանին հաղթել պատերազմում։ Այս մասին, ինչպես գրում է РБК Украина-ն, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա հիշեցրել է նախօրեին իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով ռուսական ուժերի գիշերային հարձակումը Բելայա Ցերկով քաղաքի վրա։
«Նույնիսկ եթե աշխարհի մեկ այլ վայրում գտնեք ձեր ռուսական աշխարհի նույն բնական անունով ինչ-որ այլ զենք, ինչպես իրանական այս «շահիդները», որոնցով փորձում եք ռմբակոծել մեր քաղաքները, ինչպես օրինակ Բելայա Ցերկովը, ապա միևնույն է դա ձեզ չի օգնի»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տվյալներն այն մասին, որ Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարում՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը ոչ հավաստի է համարում Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործման համար ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկատվությունը և հավանություն չի տալիս նման հայտարարություններին։ Հակամարտության հենց սկզբից Իրանը հանդես է գալիս երկու երկրների միջև քաղաքական ճանապարհով տարաձայնությունների կարգավորմանը»,- ասել էր Քանանին: