Գերմանիայի Մյունխեն քաղաքում Նոր տարվա գիշերը ահաբեկչություններ էին պլանավորվել
МЕЖДУНАРОДНОЕNews.am-ը գրում է .
Գերմանիայի Բավարիա դաշնային հողի ՆԳ նախարար Յոահիմ Հերմանը հունվարի 1-ին հայտնել է, որ Մյունխենում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, ի համեմատություն Նոր տարվա գիշերվա, նվազեցվել է: Նրա խոսքով` Ամանորի գիշերը անվտանգության միջոցառումները խստացնելու որոշումն արդարացված էր` հնարավոր ահաբեկչությունների ֆոնին: Կայարաններում ոստիկանական հսկողությունը շարունակվում է:
Մյունխենի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն հայտարարել է, որ նախօրեին իշխանությունները հատուկ ծառայություններից կոնկրետ տեղեկություններ էին ստացել, որ Ամանորի գիշերը Մյունխենում Փարիզի ահաբեկչությունների նման ահաբեկչական ակտեր են պլանավորվել: Նա նշել է, որ խոսքը 5-7 պոտենցիալ ահաբեկիչների մասին է, որոնք Գերմանիա էին ժամանել Իրաքից եւ Սիրիայից:Bayerischer Rundfunk-ի փոխանցմամբ` այդ տեղեկությունները գերմանացիներին տրամադրել էին ամերիկյան հատուկ ծառայությունները:



