Եվրոպան այլեւս չի կարող ԱՄՆ-ից էժան բնական գազի ներկրում ակնկալել
ЭКОНОМИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Եվրոպան այլեւս չի կարող ԱՄՆ-ից էժան բնական գազի ներկրում ակնկալել, զգուշացրել է ՀԲԳ արտադրող տեխասյան Tellurian ընկերության համահիմնադիր Չարիֆ Սոուկին։
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք փորձում են փոխարինել ռուսական գազը, կբախվեն ՀԲԳ-ի այնպիսի մատակարարումների, որոնք կրկնակի թանկ կարժենան, քանի որ գնաճը հանգեցրել է ծախսերի մեծացման:
Եվրոպան բախվում է լուրջ էներգետիկ ճգնաժամի եւ ամբողջ ուժով փորձում է համալրել բնական գազի կորցրած ծավալները այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով:
Հոլանդական TTF-ի՝ բնական գազի եվրոպական ապրանքանիշի ֆյուչերսները ICE ինդեքսով աճել են 0,8 տոկոսով՝ մինչեւ 163 եվրո մեկ մեգավատտ ժամի համար:
Ըստ EIA տվյալների՝ ԱՄՆ-ն ակտիվացրել է ՀԲԳ-ի մատակարարումները Եվրոպա, եւ 2022 թվականի առաջին կիսամյակում դարձել է աշխարհի ամենամեծ ՀԲԳ արտահանողը: ԱՄՆ-ից գազի մատակարարումները կազմել են Եվրոպայի ներմուծման ավելի քան 70 տոկոսը մեկ տարում մինչեւ սեպտեմբեր:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ Եվրոպան բնական գազի համար արդեն երկու-երեք անգամ ավելի է վճարում, քան ասիական գնորդները։
Tellurian- սեպտեմբերին հայտարարել է, որ երկու պոտենցիալ խոշոր հաճախորդներ՝ Shell-ը եւ Vitol-ը, դուրս են եկել ՀԲԳ գործարքներից: Այս նորությունը հայտնվել է օրեր անց այն բանից, երբ Tellurian-ը կրճատել է 1 միլիարդ դոլարի բարձր եկամտաբերությամբ պարտատոմսերի վաճառքը՝ Լուիզիանայում ՀԲԳ գործարանների կառուցումը ֆինանսավորելու համար, հաղորդում է Reuters-ը:
Էներգետիկ ճգնաժամը բացահայտել է ՀԲԳ ենթակառուցվածքների բացերը: Rystad Energy-ի տվյալներով՝ 2024 թվականին արդյունաբերության մեջ նոր ներդրումները կարող են հասնել մինչեւ 42 միլիարդ դոլարի։