Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-ի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր դառնալու հեռանկարի մասին խոսելը կա՛մ քաղաքական ինֆանտիլիզմ է, կա՛մ կատարյալ պոպուլիզմ ու դեմագոգիա. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը ««Նայեք Ուկրաինային». դեպի Միացյալ Նահանգներ հայկական շարժման հեռանկարների և ռիսկերի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ նույնիսկ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը երաշխիք չէ, որ ԱՄՆ-ը ռազմական օգնություն կցուցաբերի Երևանին։ Միջազգային հարցերով փորձագետ, Լիհայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Արման Գրիգորյանը նման կերպ է մեկնաբանել «հանրային սպասումները»՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ վերջերս Երևան կատարած այցի լույսի ներքո։ Նա նաև նշել է, որ շատ արևմտամետ կազմակերպություններ և քաղաքական ուժեր ամերիկացի քաղաքական գործչի այդ շրջայցը ներկայացրել են այն լույսի ներքո, որ Վաշինգտոնն իբր կարող է այն աստիճան արդյունավետ օգնություն ցուցաբերել Երևանին Ադրբեջանի հետ առճակատման հարցում, որ անգամ կդառնա «անվտանգության երաշխավոր» հայոց պետականության համար։

«...Նրանց, ովքեր հայտարարում են ՆԱՏՕ-ի դաշինքից դուրս Հայաստանի՝ ԱՄՆ-ի դաշնակից դառնալու հեռանկարի մասին, պետք է տրվեն հետևյալ հարցերը: Նախ՝ մեր աչքի առաջ Վրաստանի օրինակն է, որը պետական մակարդակով ուղղություն է վերցրել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ։ Նրան ԱՄՆ-ից այնպիսի ռազմական օգնություն ցու՞յց են տվել, ինչի կարիք ունի, ընդունե՞լ են ՆԱՏՕ, թե՞ ոչ։ Երկրորդ հերթին՝ ո՞րն է Հայաստանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար, որպեսզի Վաշինգտոնն իսկապես որոշի այդ երկրին ռազմական օգնություն տրամադրել»,- նկատել է Գրիգորյանը, որի կարծիքով, հիմք չկա պնդելու, որ Երևանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի աչքում ավելի բարձր է, քան Բաքվի կամ Անկարայի նշանակությունը, որպեսզի ամերիկյան էլիտան տեր կանգնի Հայաստանին։

«Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը հաճախ ենթարկվում է երկրի ներսի տարբեր լոբբիստական կառույցների ազդեցությանը։ Եթե Ամերիկայում կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին, ապա կան նաև ուրիշներ, ովքեր աջակցում են Ադրբեջանի հետ համագործակցության խորացմանը, Իրանի նկատմամբ քաղաքականության խստացմանը և այլն։ Այսինքն, որևէ մոնոլիտ մոտեցում չկա»,- պարզաբանել է Արման Գրիգորյանը։ Հայաստանի՝ դեպի ԱՄՆ աշխարհաքաղաքական շեղման առումով, ըստ Գրիգորյանի, պետք է նկատի ունենալ նաև Ուկրաինայի դառը փորձը: «Միացյալ Նահանգների կոշտ քաղաքականության համար է, որ հիմա վճարում են Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը։

Հայաստանը պատրա՞ստ է նման դեր ստանձնել»,- հարցնում է Գրիգորյանը՝ հիշելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե հետխորհրդային երկրները ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն այն տեսանկյունից, թե այդպիսով ինչ վնաս կարող են պատճառել Ռուսաստանին: «Միայն նման դեպքում կարելի է հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա։ Բայց ի՞նչ է նշանակում այդ աջակցությունը, ի՞նչ հետևանքներով է այն հղի»,- հարց է հնչեցրել փորձագետը։ Վերլուծաբան Բենիամին Պողոսյանն էլ բացառել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին: «Թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, թե՛ լոգիստիկայի տեսանկյունից դա բացառվում է։ Պարզ չէ, թե ինչպես կարող է ամերիկյան զենքը մատակարարվել Հայաստան։

Իրանի տարածքով դա ուղղակի բացառված է։ Թուրքիան ու Ադրբեջանը դա ուղղակի թույլ չեն տա։ Վրաստանը նույնպես շատ զգայուն է նման հարցերի նկատմամբ,- ասել է Պողոսյանը, անհասկանալի է նաև այն, թե ինչո՞ւ ընդհանրապես ԱՄՆ-ը պետք է մեզ զենք տրամադրի, եթե անգամ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու խզի Ռուսաստանի հետ դաշինքը։ Ուստի, այդ թեմայով խոսակցություններն ուղղակի անիմաստ են ու անհիմն»։ Բենիամին Պողոսյանը նաև պոպուլիստական հայտարարություններ է անվանել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը։ «ՆԱՏՕ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Թուրքիան այդ կազմակերպության անդամ է։ Եվ նա զուտ հիպոթետիկ կհամաձայնի Հայաստանի անդամակցությանը միայն այն դեպքում, եթե Երևանն ընդունի Անկարայի և նրա դաշնակից Բաքվի բոլոր պայմանները։ Իսկ դա, ըստ էության, նշանակում է Հայաստանի ամբողջական կապիտուլ յացիա և հաճախորդ պետություն դառնալը (որը տնտեսապես, քաղաքական կամ ռազմական առումով ենթակա է մեկ այլ՝ ավելի ազդեցիկ պետության)»,- պարզաբանել է նա:

«Եվ ամենագլխավորը՝ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանին ու Արցախին (Լեռնային Ղարաբաղ) պաշտպանելն է, այլ այնտեղից ռուս զինվորականներին դուրս բերելը։ Նախ՝ Արցախից, հետո՝ Հայաստանից։ Նրանց չի հետաքրքրում Արցախի ապագա կարգավիճակի հարցը: Նրանք ուղղակիորեն հասկացնում են, որ պետք է մոռանալ դրա մասին, արցախահայերը պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացի և ունենան նույն իրավունքները, ինչ մյուս ազգային փոքրամասնությունները, այսինքն՝ շաբաթը մեկ անգամ իրավունք կունենան հաճախել հայկական դպրոց։ Այդ ֆոնին ԱՄՆ-ի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր դառնալու հեռանկարի մասին խոսելը կա՛մ քաղաքական ինֆանտիլիզմ է, կա՛մ կատարյալ պոպուլիզմ ու դեմագոգիա»,- եզրափակել է Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами