Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է: ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենաների շարժը վերսկսվել է 16:00-ից հետո:
Գերատեսչության ղեկավար Վիտալի Սավելևը հանձնարարել է ուժեղացնել անվտանգությունը կամրջի վրա։
«Ճանապարհի չվնասված հատվածի վիճակը թույլ է տալիս այսօր ժամը 16:00-ից հետո Ղրիմի կամրջով մեքենաների երթևեկությունը սկսել մեկ գոտում՝ հետընթաց ռեժիմով», - մեջբերում է նախարարությունը Սավելևի խոսքերը։
Միաժամանակ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը մանրամասնել է, որ երթևեկությունը կվերականգնվի երկու գոտիով։
«Դաշնային և տարածաշրջանային իշխանությունների համատեղ աշխատանքի շնորհիվ մոտ ապագայում կվերականգնվի Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածի երթևեկությունը՝ երկու գոտիներ: Միևնույն ժամանակ, նախատեսվում է կամրջով երկաթուղային երթևեկություն սկսել մինչև այսօրվա վերջը»,- ասել է նա թելեգրամյան իր ալիքում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղրիմի կամրջով երկաթուղային երթևեկությունը կվերսկսվի մինչև երեկո՝ 20:00-ն։
Տեղական իշխանությունները նաև հայտնել են, որ լաստանավային ծառայությունը կսկսի աշխատել կիրակի օրը։