Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նուբարաշենում 41-ամյա կնոջը սպանած, ապա բռնվելու պահին նռնակ պայթեցրած կասկածյալը կալանավորվել ու տեղափոխվել է բանտ

ОБЩЕСТВО

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 37-ամյա Մեսրոպ Գևորգյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 6-ին՝ Նուբարաշենի իր բնակարանում, առանձնակի դաժանությամբ 41-ամյա Աստղիկ Մկրտչյանին սպանելու մեջ:

Սպանությունից հետո նա դիմել էր փախուստի, սակայն նրան ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցալյանի և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզի Գրիբայեդով գյուղում՝ վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել էին, որի ժամանակ նա պայթեցրել էր մարտական նռնակ: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և  Մ. Գևորգյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գրիբոյեդով գյուղում է գտնվում այսօր Նուբարաշենում 41-ամյա կնոջն առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության  գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը։

Ոստիկաններն իմանալով, որ հնարավոր է՝ նա զինված է, տարհանել են բնակիչներին, ապա բանակցություններ վարել, որպեսզի նա ինքնակամ ներկայանա իրավապահներին։

Մինչ ոստիկանները բանակցություններ էին վարում, կասկածյալը մարտական նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում տան ննջասենյակում եղած գույքն ու տան պատուհանների ապակիները կոտրվել են։

Պայթյունից հետո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մտել են այդ տուն և, մինչ նա փորձում էր այլ գործողություններ կատարել, նրան վնասազերծել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մամիկոնյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ  Արթուր Բդոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Առավոտ շուտ իմացանք, որ Մեսրոպը Սովետաշենում կնոջը առանձանակի դաժանությամբ սպանել էր, ու դիմել փախուստի։ Ոստիկանները, երևի, տեղեկություններ են ստացել, որ ինքը գտնվում է գյուղում։ Ու ոստիկաններ էին եկել ոչ միայն Վաղարշապատից ու Արմավիրի մարզից, այլ նաև Երևանից։ Էն տեսանք, որ ոստիկանները նրան համոզում էին, որ հանձնվի։ Մեկ էլ որոշ ժամանակ անց ուժեղ պայթյունի ձայն լսեցինք, ու տան ապակիները կոտրվեցին։ Էդ ժամանակ մի քանի ոստիկաններ մտան ու իմացանք, որ կարողացել են, թեպետ իրենց կյանքը վտանգել, բայց հմուտ ձևով վնասազերծել են Մոսրոպին»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կնոջն սպանած և մարտական նռնակ պայթեցրածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գևորգյանն է, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի հավանդանոցի բժիշկների հեթապահ խումբը։

Բարեբախտաբար՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ Մ․ Գևորգյանը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ 

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе