Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ամեն ինչ Վահեին է հիշեցնում, դժվար է առանց նրա ապրել»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անվերջանալի թվացող պատերազմում՝ 2021 թ.-ի դեկտեմբերի 10-ին Վերին Շորժայում ընթացող մարտերի ժամանակ զոհվում է ժամկետային զինծառայող Վահե Մանասերյանը: Վահեի մայրիկի՝ տիկին Երանուհու հետ զրուցել ենք Վահեի մասին. անսահման ցավից ու կարոտից զատ կա անվերջանալի սպասում: Ասում է՝ ծանր է որդու մասին խոսել, ասելիքը շատ է, բայց դժվար է մտքերը մեկտեղել:

«Երկու քույրերի փոքր եղբայրը, տան փոքրն ու սիրելին, մեր տան թագավորը»,-այսպես ենք սկսում մեր զրույցը: «Հանգիստ երեխա էր, բայց և ժիր ու աշխույժ: Սպորտսմեն էր, հաճախել է թեքվանդոյի, լողի, թիավարության: Բոլոր մարզաձևերից պատվոգրեր ու դիպլոմներ ունի: 2020 թ. սեպտեմբերին ընդունվեց Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ: Առաջին կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Ինքնակամ գնացել էր զինկոմիսարիատ, ասել՝ առողջ տղա եմ, ինչո՞ւ ինձ չեք զորակոչում, իմ ընկերներն այնտեղ կյանքի ու մահու կռիվ են տալիս: Իրեն պատասխանել էին՝ երբ ժամանակը գա, դու էլ կմեկնես զինծառայության»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վահեի մայրիկը:

«Ինքն ուզում էր բանակ գնալ, ուզում էր ծառայել: Երբ պատերազմն սկսվեց, ընկերների հետ գնացել էր զինկոմիսարիատ, որ մեկներ մարտի դաշտ: Բնական է՝ իրեն չէին տարել, ասել էին՝ քո 18 տարին էլ դեռ չի լրացել: Պատասխանատու էր, սրտացավ, ընկերասեր ու բարի: Հրամանատարը պատմում էր, որ հարձակման օրը, երբ վիրավոր տղաները՝ Վահեի ընկերները, ուշքի էին եկել, առաջին հարցը եղել էր՝ Վահեն ո՞նց է, հո Վահեին բան չի՞ եղել»,-վերհիշում է զրուցակիցս:

Նրա խոսքով, Վահեն հայրենասեր էր, գիտեր հայրենիքի արժեքը, տանը շատ էին խոսում կարևոր գաղափարների մասին: «Զանգում էր, զրուցում էինք տարբեր թեմաներից, ճիշտ է՝ պատերազմը փաստացի ավարտվել էր, բայց անհանգիստ էինք: Պատերազմի սկսվելուց հետո մեզ հետ ինչ-որ բան էր կատարվում, Վահեն գնաց բանակ, այդ օրվանից էլ ավելի անհանգիստ էինք: Ինքն ասում էր՝ երբ դիրքերում եմ լինում, եթե անգամ ընկերս է հերթապահ, գիշերը չեմ քնում, ոնց որ տղերքին «պահակ» լինեմ: Հրամանատարներն էլ էին ասում՝ շատ զգոն էր, զգում էր՝ վտանգը որտեղից կարող է գալ»,-ասում է տիկին Երանուհին:

Հիշում է որդու խոսքերը՝ պետք է միշտ ընկերներիս հետ լինեմ, որ իրենց մատը փուշ չմտնի: Վահեի զոհվելու օրը մարտական դիրքում հակառակորդի հետ միջդիրքային փոխհրաձգություն է սկսվել, մարտական դիրքի անձնակազմի հմուտ գործողությունների շնորհիվ կանխվել է թշնամու հարձակման փորձը։ Սակայն թշնամին կիրառել է «Բայրաքթար» հարվածային սարք, որի հետևանքով էլ Վահեն զոհվել է. «Անգամ հրամանատարներն են ասում՝ պատրաստված զինվոր էր, երբեմն անգամ որպես շարքային չէին դիտարկում իրեն»:

Զոհվելու նախորդ օրը երեկոյան խոսել է տան անդամների հետ, հարցրել, թե «գանձերը ո՞նց են»: «Քույրիկներին գանձեր էր ասում: Վահեիս զոհվելուց առաջ երազ տեսա, երազ էլ չէր, տեսիլք էր, բայց այդ ժամանակ չհասկացա: Զոհվելու առավոտյան քույրիկներին գրել էր՝ «ո՞նց եք, գանձերս, ձեզ լավ նայեք, լավ եղեք»: Տեսիլքիս մասին չեմ պատմի, բայց կարծես զգուշացնում էր ինձ, թե ինչ է լինելու, զգում էի, որ մի բան այն չէ: Միշտ զգացել ենք իրար, կապված էինք իրար հետ: Անգամ, երբ չէր պատմում, թե ինչ է իր հետ կատարվում, միևնույնն է՝ գիտեի, անգամ ինքն էր զարմանում, ասում էր՝ մերս, որտեղի՞ց գիտես, քեզ ո՞վ ա ասել: Առհասարակ, մեր ընտանիքում բոլորիս մեջ փոխադարձ վստահություն կա, քույրերն ու Վահեն կապված էին իրար հետ, կիսվում էին, միմյանց գաղտնիքներ վստահում»,վերհիշում է տիկին Երանուհին: Ժամանակ առ ժամանակ արցունքներով ընդհատվող զրույցի ընթացքում մայրիկը վերապրում է ցավը, որն իրեն հավերժ է ուղեկցելու:

«Մինչև հիմա պայքարի մեջ եմ, չեմ հաշտվում: Սպասում ենք իրեն: Միշտ ասում էի՝ ցավդ տանեմ, զգույշ եղիր, քեզ ենք սպասում: Պատասխանում էր՝ հա, մերս, տղուդ ոնց գիտես: Ամեն խոսքից հետո ավելացնում էր՝ պայքար, պայքար մինչև վերջ, պայքարող ազգ ենք… Մեզ այս ցավը տվեց: Գոնե վիրավոր լիներ, պայքարեր, իր համար ամեն ինչ կանեի: Հիմա էլ ամեն զոհվող տղայի հետ վերապրում եմ իմ վիշտը, չէի ցանկանա, որ որևէ մեկը նույն ցավն ապրեր: Կարոտը խեղդում է, մինչև հիմա սպասում եմ, դռան զանգ եմ լսում, մտածում եմ՝ գուցե Վահես է»,-հավելում է մայրիկը:

Վերջին զրույցներից մեկի ժամանակ Վահեն մայրիկին ասել է՝ մնալու եմ տղերքի կողքին: «Մի պահ չհասկացա, թե ինչ է ասում: Ասաց՝ ծառայությունս ավարտվի, դառնալու եմ պայմանագրային զինծառայող: Հարցրեցի՝ բա ուսո՞ւմդ: Պատասխանեց՝ ամեն ինչ կհասցնեմ, ամեն ինչ կունենամ, մենակ հավատա ինձ: Փաստորեն, հավատիս արդյունքը սա պետք է լիներ»,-տիկին Երանուհին փորձում է ի մի բերել հիշողություններն ու ասելիքը. «Ամեն ինչ իրեն է հիշեցնում, ամեն իր ձեռքս վերցնելիս Վահեին եմ հիշում, ամեն գործ անելիս աչքիս առաջ Վահեն է: Դժվար է առանց իրեն ապրել, հիմա էլ տանից դուրս եմ գալիս, մտքերս խառն են, իրեն եմ փնտրում: Աղջիկներս ասում են՝ մամ, մտածիր, որ ուրիշ երկրում է ապրում, որ ուղղակի հեռու է: Իրեն հաճախ էի ասում՝ զգում եմ, որ քո մոտ անհանգիստ է, կռիվը չի էլ վերջացել, գալու եմ զենքով կողքիդ կանգնեմ: Բայց չհասցրեցի, ափսոս չհասցրեցի: Զոհվելուց մի քանի օր առաջ իր մոտ էինք գնացել: Ամբողջ ընթացքում գրկում էր ինձ ու հորը: Ամուսինս մինչև հիմա ասում է՝ կարո՞ղ է տղես չիմացավ, թե իրեն ինչքան եմ սիրում: Բայց ինքը գիտի, որ մենք իրեն անսահման շատ ենք սիրում»: Հ. Գ. Վահե Մանասերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Վահեն պապիկի ու հորեղբոր կողքին է՝ Տեղեր գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию