Վաղը կկայանա Պուտին-Էրդողան հանդիպում
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, AFP-ին հայտնել է թուրք պաշտոնյան։ Երկու նախագահների հանդիպումը կկայանա Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չի բացառում բանակցությունների վարումը Պուտինի և Էրդողանի միջև Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպման շրջանակում։
Վերջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները խոսել են հոկտեմբերի 7-ին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։
Հոկտեմբերի 12-14-ը Ղազախստանում տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը, Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված համաժողովը, Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով պետությունների ղեկավարների հանդիպումը: Սպասվում է, որ Ղազախստանի մայրաքաղաք կայցելեն Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրների 11 ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեմաներն են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումը։ Պուտինը կմասնակցի գագաթնաժողովի բոլոր հանդիպումներին և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։