Ոսկու մեկ տրոյական ունցիան վաճառվում է 1 670 դոլարից ցածր գնով
ЭКОНОМИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան իջնում է՝ մեկ տրոյական ունցիան վաճառվում է 1 670 դոլարից ցածր գնով, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 5,7 դոլարով կամ 0,34 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 669,5 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 1,06 տոկոսով՝ մեկ ունցիան 19,407 դոլար։
Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ-ի առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների հանդեպ) ավելացել է 0,24 տոկոսով՝ 113,42 կետ։ Ավելի թանկ դոլարը զսպում է ոսկու պահանջարկը, որն այս դեպքում դառնում է պակաս հասանելի այլ արժույթ ունեցող ներդրողների համար։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



