Պուտինը ռացիոնալ խաղացող է, բայց սխալ հաշվարկ է արել. Բայդեն
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ռացիոնալ խաղացող է», որը, այնուամենայնիվ, վատ է գնահատել Ուկրաինա ներխուժելու և նրա ժողովրդին ճնշելու իր կարողությունը:
«Ես կարծում եմ, որ նա ռացիոնալ խաղացող է, որը զգալիորեն սխալ հաշվարկ է արել», - ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանից բխող սպառնալիքները կարող են հանգեցնել աղետալի «սխալների» և «սխալ հաշվարկների», թեև նա հրաժարվել է հստակեցնել, թե ԱՄՆ-ն ինչպես կպատասխանի, եթե Պուտինը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում մարտի դաշտում:
Միևնույն ժամանակ Բայդենը ծիծաղելի է որակել Ռուսաստանի առաջնորդի նպատակներն Ուկրաինայում, որոնք Պուտինը շարադրել է փետրվարին պատերազմ սկսելու ժամանակ իր ելույթում:
Բայդենն ասել է որ Պուտինը սխալ է մտածել, որ ուկրաինացիները կենթարկվեն ռուսական ներխուժմանը. ըստ Բայդենի՝ դա սխալ դատողություն էր, որը հերքվել է երկրի ներսում ուկրաինացիների կատաղի դիմադրության արդյունքում: