Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի վերաբերյալ դատախազության հայցադիմումը վարույթ է ընդունվել
ПОЛИТИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Դատախազությունը տեղեկացնում է, որ 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝
- 11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,
- մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,
- 156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
1
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине
2
Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»
3
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
4
Пашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольск...
5
Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»



