Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ հայտնել են ռազմաճակատում մոբիլիզացվածների մահվան մասին
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Չելյաբինսկի մարզից մոբիլիզացված հինգ տղամարդիկ են մահացել «Դոնբասում հատուկ ռազմական գործողության գոտում»։ Այս մասին գրում է 74.ru-ն՝ Չելյաբինսկի մարզ ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությանը հղումով։
Բոլոր մահացածները զորակոչվել են Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում։
«Ցավոք, զինկոմիսարիատը հաստատել է Կորկինոյի զինկոմիսարիատից կանչված հինգ հարավային ուրալցիների մահվան մասին տեղեկությունը»,- 74.ru-ին հայտնել են մարզպետի և կառավարության մամուլի ծառայությունից։
Նրանք հավելել են, որ զոհերի ընտանիքները արագացված կարգով կստանան մեկական միլիոն ռուբլի՝ ի հավելումն ճակատում մոբիլիզացվածների մահվան դեպքում վճարվող մնացած վճարների։
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանում իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես հայտարարեցին ճակատում մոբիլիզացվածների մահվան մասին։ Ուկրաինայում մոբիլիզացված մարդկանց մահվան մասին առաջին հաղորդագրությունները սկսել են հայտնվել այս շաբաթվա սկզբին, սակայն իշխանությունները չեն մեկնաբանել դրանք։