Ի՞նչ կբերի Կապիկի տարին
ЛАЙФԿապիկի տարիներն են 1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016:
Հաջողակ թվերը` 4 և 9, հաջողակ օրերը` յուրաքանչյուր ամսվա 14-ը և 28-ը, հաջողակ գույները` սպիտակ, ոսկեգույն, կապույտ, կարմիր, մանուշակագույն, հաջողակ ծաղիկները` քրիզանթեմ, խտուտիկ (խլածաղիկ-одуванчик), հաջողակ ուղղությունները` հյուսիս, հյուսիս- արևմուտք, արևմուտք, հաջողակ ամիսները` օգոստոս և դեկտեմբեր, մետաղները` ոսկի, երկաթ:
Կապիկներին մեծ հաջողություններ են սպասվում 2016թ.: Իրենց հաջողություները կառուցելու համար լավագույն ամիսները փետրվար և դեկտեմբեր ամիսներն են լինելու, որոնց ժամանակ նրանք պետք է ամբողջությամբ օգտագործեն իրենց ժամանակը, ներդրումներ անեն, խուսափեն խաղամոլությունից, անօրինական եկամուտներից, հակառակ դեպքում կկորցնեն ամենը, ինչ ունեն: Կապիկները չպետք է ցուցադրեն իրենց հարստությունը, որպեսզի չհալածվեն ուրիշների կողմից: Միայն թեթև հիվանդություններից կարող են տառապել, բայց եթե ուշադիր լինեն, շատ վնասներ չեն կրի: Պետք է ուշադիր լինեն երթևեկության ժամանակ և երբեք ռիսկի չդիմեն: Մեծ ուշադրություն պետք է հատկացվի նաև ուտելիքի անվտանգությանը:
2016թ. կապիկները հնարավոր է դժվարություններ ունենան անձնական, սիրային հարաբերություններում: Որքան շատ ցանկանան հաջող հարաբերություններ սկսել, այնքան դժվար կլինի դրան հասնելը: Կապիկի տարում ծնվածները սրամիտ են, խելացի: Նրանք սիրում են խաղալ մարդկանց հետ: Թեև նրանք վատ մտադրություններ չեն ունենում, բայց երբեմն վնաս են հասցնում ուրիշների զգացմունքներին: Նրանք աշխատասեր են և կարող են հարմարվել տարբեր աշխատանքային միջավայրերում:
Լավագույն ընտրությունը կապիկների համար կարող է լինել հաշվապահությունը և բանկային գործը, գիտությունը, ճարտարագիտությունը, շուկայական առևտուրը, կինոռեժիսուրան և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



