Բայրամով. Պրահայի հայտարարությունը հիմք կհանդիսանա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համար
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Պրահայի հայտարարությունը հիմք է դառնալու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համար։ Այս մասին Աստանայում ռուս և հայ գործընկերների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհեն Բայրամովը։
Բայրամովը հանդիպմանն ընդգծել է, որ Բաքուն հոկտեմբերի 2-ին (Ժնևում) Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը և ներկայումս սպասում է հայկական կողմից պատասխանին։ Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները Հայաստան են փոխանցվել այս տարվա փետրվարին։
Նրա խոսքով, հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջան-Հայաստան-Ֆրանսիա-ԵՄ քառակողմ հանդիպման ժամանակ Բաքուն և Երևանը «հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, և դա կդառնա խաղաղության պայմանագրի հիմքը»։
Նա նաև նշել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ գործնական աշխատանքներ սկսելու կարևորությունը։ Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացում կոնկրետ գործողությունների կողմնակից է, որի վերաբերյալ հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա մոտ ապագայում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: