Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220 000 մարդ արդեն զորակոչվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Ղազախստան կատարած այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պուտինն անդրադարձել է նաև Կիևի հետ բանակցություններին, նշել՝ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում է ճիշտ և համաչափ. «Այն, ինչ կատարվում է այսօր, մեղմ ասած՝ տհաճ է։ Մեր խնդիրն Ուկրաինան ոչնչացնելը չէ»,- ընդգծել է Պուտինը։
Արևմուտքի հետ բանակցությունների մասին Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, թե ինչ ձևաչափով, դեռ հստակեցված չէ։
«G20-ի մասնակիցներից որևէ մեկի հետ ուղիղ բանակցությունների մասին դեռևս խոսք չկա։ Իսկ Ջո Բայդենի հետ քննարկումների անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- հավելել է ՌԴ նախագահը։