Ժնևի նահանգային խորհուրդն Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել
ПОЛИТИКАՇվեյցարիայի Ժնևի կանտոնի նահանգային մեծ խորհուրդը հոկտեմբերի 14-ին քննարկեց և ընդունեց «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության (Parti socialiste suisse) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Parti démocrate-chrétien) մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։ Բանաձևով մասնավորապես կոչ է արվում Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից։
Բացի այդ, կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



