Թուրքիայում վրաերթի հետեւանքով սատկած շունը «վկայություն» է տվել (ֆոտո)
ЛАЙФNews.am-ը գրում է.
Թուրքիայում որոշ ժամանակ առաջ շանը վրաերթի ենթարկած վարորդի զավեշտալի քայլի մասին Ամանորին սկսել են ավելի շատ քննարկել համացանցում։
Թուրքիայի Աղրը նահանգի Փաթնոսի (հայկական Բադնոց-խմբ) շրջանում Աբդուլմեջիթ Շեն անունով վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկում փողոցով անցնող մի շան, որը տեղում սատկել է։ Սակայն վարորդը նկատել է, որ մեքենան լրջորեն վնասվել է շանը հարվածելու հետեւանքով եւ դիմել է ԱՊՊԱ-ին։
Դեպքի վայր մեկնած ԱՊՊԱ-ի գործակալը համապատասխան բլանկը հանձնել եւ հեռացել է։ Այնուհետ ամենահետաքրքիրն է եղել։ Վարորդը ԱՊՊԱ է ներկայացրել «հիմնավորում», որ պետք է փոխհատուցվի իր վնասները։
Վարորդը բլանկի առաջին մեքենայի բաժնում հստակ նշել է իր ու մեքենայի տվյալները, սակայն երկրորդ մեքենայի համար նախատեսված բաժնում շան անունից է լրացրել։
Երկրորդ մեքենայի վարորդի անուն ազգանունի տեղը գրել է «շուն», մեքենայի մոդելի տեղը լրացրել « հովվաշուն», իսկ մեքենայի օգտագործման տեսակը՝«թափառական»։
Այնուհետ վթարի նկարագրության մեջ «շունը» նշել է, որ վթարի մեղավորը ինքն է, քանի որ չթույլատրված տեղով էր անցնում փողոցը։ «Ես անուշադիր ու մտքերով խորասուզված ճանապարհն էի անցնում, որի ժամանակ մեքենան հարվածեց ինձ։ Մեղավորը ես եմ»,-գրել է «շունը»։



