Ի՞նչ եք կարծում, որ զինվորի ծնողը չիմացավ վտանգի մասին, թշնամին չի՞ հարձակվի. Հոխիկյան
БЛОГՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես հասկանում եմ, որ իմ հրապարակումները երբեմն վախ ու տագնապ են առաջացնում մեր հանրության, հատկապես զինծառայողների ծնողների մոտ։ Հավատացեք, զինվորի ծնողի չափ ես եմ մտահոգվում առաջնագծի համար՝ փորձելով հնարավորինս ամրապնդել այն և կահավորել պաշտպանական համակարգերով՝ քողարկիչ ցանցեր, քնապարկեր, վրաններ և այլն։
Ես նաև հասկանում եմ, որ ջայլամը մեր հանրության ամենասիրած կենդանին է՝ որքան շատ գլուխդ մտցնես հողի մեջ ու չտեսնես վտանգը, այնքան շատ կթվա, թե վտանգը քեզ կշրջանցի։
Այնինչ իրականությունը այլ է, ու մեր հավաքական անլուրջ վերաբերմունքն է մեր տունը ամեն անգամ քանդում։
Լավ, ի՞նչ եք կարծում, որ զինվորի ծնողը չիմացավ վտանգի մասին, թշնամին չի՞ հարձակվի։ Այսինքն՝ մենք պիտի լռենք միայն նրա համար, որ մարդիկ գիշերը հանգիստ քնեն՝ մոռանալով զինվորի անվտանգության մասին։
Իսկ գիտե՞ք, թե վերջին շաբաթների ընթացքում այդ վտանգների բարձրաձայնման շնորհիվ առաջնագծի քանի դիրքերում է հնարավոր եղել կանխել թշնամու դիվերսիան։
Սիրելի հայրենակիցներ, մի տրվեք տգետների ու հոգեկան հիվանդների քարոզչությանը։ Միշտ տեղեկացված եղեք, որ միասին կանխենք թշնամու վտանգը։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



