Ռուսաստանն ու Իրանը համապարփակ համագործակցության համաձայնագիր կստորագրեն
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան մինչեւ 2022 թվականի վերջը կստորագրեն երկու երկրների միջեւ համագործակցության համապարփակ համաձայնագիր:
«Այդ համաձայնագիրը կստորագրվի Թեհրանում կամ Մոսկվայում մինչեւ տարեվերջ», – Tasnim գործակալությունը մեջբերել է նախարարի խոսքը, որն արտաբերվել է «Դիվանագիտական դաշտ» վավերագրական ֆիլմում:
«Դիվանագիտական դաշտ» վավերագրական ֆիլմը Իրանում հեռարձակվում է առաջին հեռուստաալիքով եւ նվիրված է Իրանի արտաքին քաղաքականության քիչ հայտնի փաստերին Իբրահիմ Ռաիսիի նախագահության առաջին 13 ամիսների ընթացքում, որը գլխավորում է Իսլամական Հանրապետության պատմության մեջ 13-րդ կառավարությունը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



