Ադրբեջանը լայնածավալ աշխատաքներ է իրականացնում պատերազմի արդյունքում իրեն անցած տարածքներում
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանը թևակոխել է հետկոնֆլիկտային շրջան, որի շրջանակներում առաջնահերթություններից է «բնակչության վերադարձը հայկական օկուպացիայից ազատագրված պատմական հողեր»։
Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը ՝ «Մարդու իրավունքների պաշտպանների եւ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը բիզնեսի եւ մարդու իրավունքների ոլորտում» խորհրդաժողովում։
Մամեդովը հայտնել է, որ վերջին երկու տարում Ադրբեջանի պետբյուջեից «ազատագրված տարածքների վերականգնման համար» հատկացվել է ավելի քան 3 մլրդ դոլար: «Օկուպացիայի տարիներին հայերն ամբողջությամբ ոչնչացրել են Ադրբեջանի շրջանների ենթակառուցվածքները, որոնք պետք է վերականգնել բառացիորեն զրոյից` տարածքների ականազերծման խնդիր կա։ Հայերը դեռ հրաժարվում են ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրել։
Ընդ որում, արդեն փոխանցված քարտեզների ճշգրտությունը չի 25 տոկոսը չի գերազանցում», - ասել է փոխնախարարը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ականների պայթյունի հետևանքով տուժել է մինչև 3300 մարդ։