ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին. Շարմազանով
БЛОГՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է
ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։
Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է,հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։
Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին,ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։
Դուք ուղեղ ունե՞ք։
Հասկանու՞մ եք,որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին ,ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի։
Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։
Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։
Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։
Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոր հայորդիների սպանել,իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։
Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



