Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ 17-ամյա դեռահաս է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանի Մաշհադ քաղաքում, որը մայրաքաղաք Թեհրանից հետո մեծությամբ երկրորդ քաղաքն է ԻԻՀ-ում, 17-ամյա աշակերտ է մահացել։ Ինչպես փոխանցում է BBC-ն, դեռահասը սպանվել է հակակառավարական ցույցերի ժամանակ։
Աբոլֆազլ Ադինեզադե անունով դեռահասը գնդակահարվել է իրավապահների կողոմից հոկտեմբերի 8-ին։ Նշվում է, որ կրակոցն արձակվել է բավական մոտ հեռավորությունից։ Իշխանություններն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել Մաշհադում դեռահասի սպանությունը։
Ադինեզադեի մահվան վկայականում նշվում է, որ նրա մահվան պատճառը լյարդի ու երիկամների աշխատանքի խանգարմումն է եղել, ինչն էլ պայմանավորված էր հրազենային վնասվածքով։ Բժշկի գնահատմամբ՝ մահացու կրակոցն արձակվել է մեկ մետրից պակաս հեռավորությունից։
«Ի՞նչ հանցագործություն էր նա կատարել, որ դուք 24 գնդակ եք արձակել նրա որովայնի ուղղությամբ», ասել է դեռահասի հայրը սոցցանցերում տարածված տեսանյութում։
Հիշեցնենք, որ Իրանում սեպտեմբերի 17-ից զանգվածային բողոքի ցույցեր են։ Դրանց պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:
Սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները: