Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախի ժողովուրդը պատային վիճակում է՝ չի կարող պահանջել հրաժարականը, մյուս կողմից հենց Արայիկն է կործանարար. Աշոտյան

БЛОГ

Ցանկացած քաղաքական գնահատական, որը չի պարունակում իր մեջ օբյեկտիվ դատողություններ Նիկոլ Փաշինյանի կողմից վարված ու վարվող կործանարար քաղաքականությանը ի սկզբանե նիկոլական մեկնաբանություն է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի երեկվա հարցազրույցը:

«Արայիկ Հարությունյանի հարցազրույցը չի  տարբերվել Նիկոլի ուսապարկերի հարցազրույցներից այս թեմայով, և եթե Արայիկը չի քննադատել Փաշինյանին, չի արձանագրել, որ վերջինիս պատճառով Հայաստանը ձեռքերը լվանում է արցախյան հիմնախնդրից, որ Հայաստանն այլևս հրաժարվում է Արցախի շահերը հետապնդել և ներկայացնել միջազգային քաղաքականության մեջ, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են տեր կանգնել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, Արցախյան շարժման ձեռքբերումներին՝ այդ ամբողջը, եթե չկա որևէ գնահատականի մեջ, նշանակում է նիկոլական գնահատական: Արայիկ Հարությունյանը շարունակում է թելել Նիկոլի թելը ու անգամ այն պատերազմը, որ եղավ այդ թվում և Արայիկի մեծաբերանության, նախկինների դեմ Նիկոլի սանձազերծած պայքարին լծվելու, Նիկոլի PR-ն անգամ պատերազմի ժամանակ անելու և այլնի հետևանքով, ապա նա, որպես մարդ, այլևս կործանված է»,- ասաց նա:

Աշոտյանի կարծիքով, միակ բանը, որ զսպում է Արցախի քաղաքական վերբախավին պահանջել Հարությունյանի հրաժարականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով ստեղծվել է մի վիճակ, որ նոր նախագահական ընտրություններ կազմակերպելը շատ մեծ խնդիր կարող է առաջացնել.

«Արայիկ Հարությունյանը թելում է Նիկոլի թելը, երևանյան իր հանդիպումները ֆիասկո էին և այդ ամբողջ այցի նպատակը Արցախում լարվածության, դժգոհության ալիքը կանգնեցնելն ու գոլորշին թողելն էր»,- կրկնեց նա:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է պետք անել կամ ի՞նչ կարող ենք անել, Արմեն Աշոտյանն ասաց, որ Արցախի քաղաքական ու հասարակական էլիտաները, ժողովուրդը պետք է պահանջեն Արայիկ Հարությունյանից, քանի դեռ նա  Արցախի նախագահն է, իրականացնել  ՀՀ հետ հարաբերություններում այնպիսի քաղաքականություն, որը բխում է հայ ժողովրդի շահերից և ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա գեոպոլիտիկ տերերի շահերից: Օրինակ, նշեց Աշոտյանը, Հարությունյանը հարցրե՞լ է Փաշինյանին, արդյոք նա պատրաստվում է ստորագրել պայմանագրի ամերիկյան կամ եվրոպական տարբերակը, որտեղ փաստացի Արցախի սուբյեկտայնության, ինքնորոշման իրավունքի խնդիր չի դրվում, այլ, հակառակը, նշված են որոշակի մեխանիզմներ, որոնցով Արցախը, այսպես ասած, պետք է մերձենա ու ձուլվի Ադրբեջանի հետ.

«Նա հարցրե՞լ է Նիկոլին՝ այսպիսի բան ստորագրելո՞ւ ես, ասել է նրան, որ եթե ձեռքերը լվանում է, մի ստանձնի պարտավորություններ, որովհետև դու այդ մանդատը չունես: Այդպիսի բան ասե՞լ է Արայիկը: Վստահ եմ, որ չի ասել, որովհետև եթե ասած լիներ, երեկվա իր հարցազրույցում գոնե ակնարկ կամ տեղեկատվություն կլիներ: Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է ստորագրելու մի տարբերակ, որով ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չեղարկվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մեխանիզմներ են ներդրվում, թե ինչպես է Բաքուն բանակցելու Ստեփանակերտի հետ ու այդ ամենն արվի միջազգային հայացքի ներքո, Արայիկը խոսե՞լ է դրա մասին: Վստահ եմ՝ ոչ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ Արցախի ժողովուրդն իրականում բավականին պատային վիճակում է հայտնվել, որովհետև չի կարող պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականն առանց երաշխավորված նոր ընտրությունների՝ դա կործանարար կլինի, մյուս կողմից Արայիկը ինքն է կործանարար, փաստացի լինելով Փաշինյանի դրածոն Ստեփանակերտում:

«Ես բազմիցս սա ասել եմ՝ Նիկոլը Արցախը թողնում է կա՛մ բախտի քմահաճույքին, կա՛մ Ռուսաստանի քաղաքականությանը, կա՛մ Ադրբեջանի վայրագություններին. ո՞ր տարբերակով կգնա Արցախի ճակատագիրը, եթե մենք այսպես շարունակենք հանդուրժել երկու կործանարար ղեկավարների քաղաքականությունը: Արցախի ժողովուրդը Ադրբեջանի հետ չբռնակցվելու միակ շանսը կարող է տեսնել Ռուսաստանի մեջ և դա ոչ թե Արցախի ժողովրդի մեղքն է, այլ Հայաստանի մեղքն է»,- հավելեց ՀՀԿ փոխնախագահը:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира