Ավելի բարձր տուգանքներ կսահմանվեն․ պատգամավորների նոր նախագիծը
ОБЩЕСТВОՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական, Քաղաքացիական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչպես նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում։
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է՝
- հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով,
- հստակեցնել օրենքում կիրառվող սահմանումները եւ դրանք համապատասխանեցնել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին,
- սահմանափակել նախազգուշացման կիրառումը, այն պարագայում, երբ դա վերաբերում է ֆիզիկական կամ սեռական բռնությանը՝ այն տարածելով միայն հոգեբանական եւ տնտեսական բռնության ձեւերի վրա,
- հստակեցնել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները,
- սահմանել պարտավորություն՝ անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնելու բռնության ենթարկված անձին,
- հստակեցնել ոստիկանության ծառայողի պարտականությունները բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու ընթացքում, ինչպես նաեւ սահմանել հսկողության էլեկտրոնային համակարգի կիրառումը բռնություն կիրառած անձանց շրջանում մոնիթորինգի իրականացման ընթացքում,
- ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը,
- հստակեցնել կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան բռնության դեպքերի մոնիթորինգի պատասխանատուների շրջանակը եւ մեխանիզմները,
- հստակեցնել ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի եւ մյուս դերակատարբերի լիազորությունները,
- վերանայել ՀՀ Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, սահմանված պատժի ձեւերը, հետամտումը սահմանել որպես հանցակազմ,
- հստակեցնել եւ դյուրինացնել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող հայցադիմումի ընթացակարգերը, քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները,
- սահմանել ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված Անհետաձգելի միջամտության որոշումը կամ Պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



