Ինչպես ձուկը ջրում. ջրում ծննդաբերության հիանալի լուսանկարներ
ЛАЙФԵրբ Քեթի Ռոզարիոն իմացավ, որ իր հղի ընկերուհին պլանավորում է ջրում ծննդաբերել, նա միանգամից որոշեց, որ պետք է լուսանկարի այդ հուզիչ պահը,-հայտնում է Past.am-ը:
«Չկա ոչ մի ավելի զարմանալի բան, քան նայել, թե ինչպես է կինը ծննդաբերում իր երեխային, իսկ տանը ծննդաբերելը հարմարավետ է ու ուրախ: Սպասումը հանգիստ էր ու անվրդով»,-ասում է լուսանկարչուհին:
Ջրում ծննդաբերության կողմնակիցները կարծում են, որ ջուրը նվազեցնում է ցավն ու բարձրացնում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնում է նորածնի սթրեսը ջերմաստիճանի կտրուկ անկումից, լուսային ու ձայնային ազդեցությունից: Կա նաև այլ կարծիք՝ որ դա ոչնչով չարդարացված նորաձևություն է:
Ավելի շատ ջրում սիրում են ծննդաբերել Մեծ Բրիտանիայում, որտեղ մոտ 20 հազար երեխա է նման եղանակով լույս աշխարհ գալիս: Բազմաթիվ հիվանդանոցներում կան հատուկ լողավազաններ:








X



