Ереван, 15.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ով հանձնում է Արցախն ու կորցնում Հայաստանը, նա կորցնում է ամբողջ Կովկասը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն իր «Ով հանձնում է Արցախը, կորցնում է ամբողջ Կովկասը» վերնագրով հոդվածում գրում է, որ 2022 թվականը համաշխարհային պատմության մեջ կմտնի որպես աշխարհաքաղաքական այնպիսի բուռն բախումների ժամանակաշրջան, որոնք հետապնդում են աշխարհակարգի նոր վերափոխումների նպատակ։ Արդարացի կլինի նշել, որ իրավիճակը տարածքի այս կամ այն տարածաշրջանում, անկախ լոկալ առանձնահատկություններից (աշխարհագրություն, տնտեսություն, աշխարհաքաղաքականություն և այլն), այսօր սերտորեն կապված են ռուս-ուկրաինական հարաբերությունների վիճակի հետ։ Ավելի ճիշտ՝ նրա հետ, թե երբ և ինչպես կավարտվի այդ ռազմաքաղաքական ճգնաժամը։ Եվ Ղարաբաղը բացառություն չէ։ Մոսկվան չկարողացավ (կամ աննպատակահարմար համարեց) տեղայնացնել Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը և պահպանել այն ստատուս քվոն Արցախում, որը ձևավորվել էր 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ։

2000 թվականին իշխանության գալուց հետո նախագահ Պուտինը սկսեց աստիճանաբար, բայց հետևողականորեն փոխել անդրկովկասյան ռազմավարությունը, այն է՝ Հայաստանի հետ դաշինքի վրա խաղադրույք կատարելուց թեքումը հօգուտ Ադրբեջանի հետ հարաբերությունների հավասարակշռության: Այդ փոփոխությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ մինչև 1999 թվականը Բաքուն փաստացի իրականացրել էր Կասպից ծովի ադրբեջանական հատվածի էներգետիկ ռեսուրսները (նավթ և գազ) Վրաստանի տարածքով, շրջանցելով Ռուսաստանը, դեպի Թուրքիա, իսկ այնտեղից Եվրոպա արտահանելու արևմտամետ և թուրքամետ ռազմավարությունը։ Ռուսաստանը Ադրբեջանին ավելի քան 5 միլիարդ դոլարի զենքով զինեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, ընդլայնեց Բաքվի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը, իսկ ռուսական լրատվամիջոցները և քաղաքական կառույցների զգալի մասը սկսեցին բացահայտորեն աջակցել Ալիևի ռեժիմին։

Նման քաղաքականության շրջանակներում կառուցվեց Թուրքիայի հետ նոր դաշինք (գործընկերություն), որը դրական ազդեցություն ունեցավ Մոսկվայի և Անկարայի միջև առևտրատնտեսական և ռազմական կապերի վրա։ Արդյունքում 2020 թվականին եղավ հայկական կողմի ռազմական պարտությունը և Երևանին կապիտուլ յացիայի պարտադրելը (չնայած փաստացի Հայաստանը պատերազմի մեջ չէր մտել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար, և հենց դրանով է Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մոտիվացրել իր օգնություն չտրամադրելը Երևանին): Ռուսաստանը խաղաղապահների փոքր զորախումբ մտցրեց Ղարաբաղի մնացած հայկական մաս և թույլ տվեց Թուրքիային ավելի քան երկու դար անց վերադառնալ Անդրկովկաս. Աղդամում ստեղծվեց ռուսթուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն հրադադարը պահպանելու և Ղարաբաղի վրայի ոչ թռիչքային գոտին վերահսկելու համար։

Հիմա Բաքուն փորձում է ձեռք բերած ռազմական հաղթանակից հետո կարճաժամկետ հեռանկարում ստանալ առավելագույնը, ստիպել Հայաստանին վերջնական կապիտուլ յացիայի և լքել բուն Ղարաբաղը, կնքել խաղաղության պայմանագիր և բացել «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան և Թուրքիա։ Միանգամայն պարզ է, թե ինչ է ուզում ստանալ Բաքուն, բայց այն, թե ի՞նչ է ստանալու Մոսկվան դրանից, այնքան էլ պարզ չէ: Ուկրաինայի իրավիճակի շուրջ Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասությունների պատճառով դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեև ոչ ոք դե յուրե չի չեղարկել այդ ինստիտուտը։

Ըստ այդմ, Ռուսաստանը մտադիր է հնարավորինս ձգձգել Ղարաբաղի թեման, երեք առաջնորդների հարթակում քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցման հետ կապված հարցեր, այլ ոչ թե այս փուլում լուծել մնացած հայկական մասի կարգավիճակի հարցը: Իմիջիայլոց, Ռուսաստանը նախագահ Պուտինի հետ միասին ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ստացվում է, որ եթե Մոսկվան հիմա Ղարաբաղը համարում է ադրբեջանական, ապա կարգավիճակի հարցը այս կամ այն կերպ (լինի դա մշակութային, թե քաղաքական ինքնավարություն) կդիտարկվի Ադրբեջանի սահմաններում։ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի հաջողությունը Ղարաբաղում Անկարայի համար նոր հնարավորություններ է բացել պանթուրանիզմի դարավոր ռազմավարությունն աստիճանաբար իրականացնելու համար։ Էրդողանը չի հերքում Ռուսաստանի հետ գործընկերությունը, չի միանում արևմտյան պատժամիջոցներին և մտադիր է Թուրքիան վերածել դեպի արտաքին աշխարհ Ռուսաստանի համար առանցքային պատուհանի։

Բայց ամեն ինչ իր գինն ունի, և այդ դեպքում Էրդողանը Ռուսաստանից խնդրում է Հայաստանի կապիտուլ յացիան, ճանապարհ հայկական Զանգեզուրով և ելք դեպի թյուրքական աշխարհ։ Արդյո՞ք այս ամենի համար պետք է մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանին: Եթե Փաշինյանին պարտադրել են հաշտություն կնքել Ալիևի և Էրդողանի հետ (այդ թվում՝ Ռուսաստանի կողմից), ապա ի՞նչ կարող է անել Հայաստանի ղեկավարը և արդյո՞ք կկարողանա հրաժարվել դրանից։ Բայց մեկ դեպքում հնարավոր է, որ Հայաստանի ղեկավարը կարողանա հրաժարվել Ալիևի հետ նման անօգուտ բանակցություններից (թե՛ Բրյուսելում, թե՛ այլ մայրաքաղաքներում), եթե պարզվի, որ Հայաստանի ղեկավարի անունը Նիկոլ Փաշինյան չէ։

Թե ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները, միջնաժամկետ հեռանկարում Հայաստանին կարող է առանձնապես չհետաքրքրել, քանի որ այսօր (չնայած դա պարզ էր դեռ երեկ) այդ տանդեմն արդեն զգալի վնաս է հասցրել (և առաջին հերթին Ղարաբաղում)։ Քանի որ հայկական Զանգեզուրը դարձել է տարբեր շահերի հատման զգայուն կետ, Հայաստանը դեռ այլընտրանքներ ունի գործընկերներ ընտրելու հարցում։ Հարցը դա չէ: Հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է կորցնի հենց Հայաստանը, և դրա հետ մեկտեղ Կովկասն ու Կենտրոնական Ասիան: Դա արդեն Ռուսաստանի որոշելիք հարցն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»