Մենք Ռուսաստանին չենք տվել և չենք էլ տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք. Իրանի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կտրականապես հերքել է Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը Ուկրաինայի հետ հանդիպման ժամանակ, գրում է mehrnews.com-ը:
«Մենք Ռուսաստանին չենք տվել և չենք էլ տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու համար», - ասել է Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի արտգործնախարարն ասել է, որ «Ռուսաստանի հետ ծավալուն համագործակցություն ունեն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում:
«Նախկինում մենք զենք ենք վերցրել Ռուսաստանից և տվել ՌուսաստանիՆ, բայց ոչ ուկրաինական պատերազմի ժամանակ», նշել է դիվանագետը:
Նա ասել է, որ վերջերս ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ ստեղծելու իրանցի և ուկրաինացի ռազմական փորձագետներից կազմված համատեղ հետազոտական խումբ՝ հետաքննելու ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման պնդումը։