ԱՄՆ-ն մտադիր է մինչև 25 մլն դոլար հատկացնել Հայաստանի տնտեսության ամրացման ծրագրին
ЭКОНОМИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«USAID-ին նախատեսում է Հայաստանի տնտեսությանն աջակցելու նոր ծրագիր սկսել։ Գործակալությունը հայտարարել է մասնագետների որոնում, ովքեր կընդգրկվեն նախագիծում»։
Փաստաթղթից մանրամասներ է ներկայացրել RT-ն․
«Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար։ Այս պահին շահառուները պետք է համագործակցեն Հանրապետության պետական մարմինների, այդ թվում՝ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
Ինչպես նշել է USAID-ն՝ Հայաստանը վերջին տարիներին բախվել է մի շարք ճգնաժամերի, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի։
Ամերիկացի փորձագետները կարծում են, որ այլ ցնցումներ, ինչպիսին է ուկրաինական հակամարտությունը, կարող են հանգեցնել նոր դժվարությունների։ Այս առումով ծրագրի նպատակներից մեկն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին՝ այդ ցնցումները հաղթահարելու համար»․ գրում է լրատվամիջոցը։