Զատուլինի հայտարարությունը՝ Հայաստանում «անցանկալի անձ» դառնալու մասին
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ Հայաստանի խորհրդարանը անցանկալի է անվանել իր մուտքը երկիր՝ Հայաստանի դեմ արած հայտարարությունների համար։
Telegram-ի ալիքում Զատուլինը հայտնել է, որ երեքշաբթի նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- մեջբերում է Զատուլինը նամակի տեքստը։
Նա հայտարարել է, թե քայլը վիրավորական է համարում։
«Մեզ համար անսպասելի էր, ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից գրություն ստացանք, մեզ ասացին, որ իմ այցը անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է նա։