ԵՄ-ն նշել է՝ ամսական որքան գումար է անհրաժեշտ այժմ Ուկրաինային
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինային ամսական 3-ից մինչև 5 միլիարդ եվրո է անհրաժեշտ միայն բյուջետային ծախսերը հոգալու համար` ներառյալ աշխատավարձերը և թոշակները: Այս մասին նա հայտարարել է Բեռլինում՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային դոնորների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Զինվորների և անվտանգության ուժերի, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը, կենսաթոշակները վճարելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 3-ից մինչև 5 միլիարդ եվրո՝ միայն ամենատարրական կարիքները հոգալու համար», - ասել է ֆոն դեր Լեյենը:
Նա նաև նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է ամսական 1,5 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային և ակնկալում է, որ մնացած մասով կօգնեն ԱՄՆ-ն, արևմտյան այլ երկրներ և ֆինանսական հաստատություններ։ Արդյունքում՝ Կիևը 2023 թվականին կարող է ստանալ մոտ 18 միլիարդ եվրո։
Բացի այդ, ֆոն դեր Լեյենը հիշեցրել է, որ 2022 թվականին Ուկրաինան ԵՄ-ից ստացել է ավելի քան 19 միլիարդ եվրո՝ չհաշված զենքի մատակարարումները։