Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին։
Պեսկովը նշել է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման հանդիպում տեղի կունենա, գրում է gazeta.ru։
«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, տեղի և ժամանակի առնչությամբ հավելյալ կկողմնորոշվենք», - ասել է Կրեմլի խոսնակը։
Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ Այդուհանդերձ, ընդգծել է Զախարովան, Մոսկվային և Երևանին կռվեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի, Հայաստան են հաճախում արևմտյան էմիսարները «Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի քողի տակ»՝ «հապճեպ հորինված նախաձեռնություններով»՝ հասնելու տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։