Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան

ПОЛИТИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստորև.

«Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,

Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,

Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում:

Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում: Ես առաջին անգամ եմ ելույթ ունենում ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում եւ կնախընտրեի խոսել խաղաղության եւ համագործակցության մասին, սակայն այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական գործողություններով: Ինչպես բոլորդ արդեն գիտեք, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը եւ հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ ռազմագերիներ, ինչպես նաեւ կան մի քանի հազար տեղահանվածներ: Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին եւ նոյեմբերին:

Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների եւ անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր: Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում: Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ եւ հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը:

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ եւ արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների եւ հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է: Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը եւ բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանին անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Մեր դիմումին ի պատասխան՝ գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան, որի արդյունքում Հայաստան առաքելություն է ուղարկվել՝ տեղում իրավիճակի մշտադիտարկման եւ ուսումնասիրման համար: Առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը եւ ներկայացրել եզրակացություններ ու առաջարկություններ:

Հատուկ կարեւորություն ենք տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը՝ նոր ագրեսիաները կանխելու նպատակով: Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելության տեխնիկական խումբը:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա եւ Հայաստանի խնդրանքով որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ (Հայաստանի Հանրապետության կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն):

Գործընկերնե՛ր, կցանկանայի նաեւ նշել մեր սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա: Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայաստանը պատրաստ է բացել եղածը եւ նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա:  «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում եւ որեւէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, եւ այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա:

Առավել եւս, որ Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված եւ կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, եւ դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի:

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը բոլոր գերիների փոխանակումն էր: Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները եւ որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները: Եվ հիմա վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը:

Չափազանց կարեւոր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման հարցը:

Հարգելի՛ գործընկերներ,

Պատմության դասերն այնպիսին են, որ հակամարտությունները դրական հետեւանքներ չունեն աշխարհի համար: Հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրն է: Եվ մենք ցուցաբերել ենք կամք եւ կառուցողական մոտեցում խնդրահարույց հարցերի փոխընդունելի լուծումներ գտնելու համար: Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր` խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян