Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել է թոփլես
ЛАЙФՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյլի Բոլդուինը, լուսանկարվել է թոփլես սեփական Rhode ապրանքանիշի գովազդի համար։ Համապատասխան լուսանկարը հայտնվել է բրենդի Instagram-ի պաշտոնական էջում։
Հեյլի Բիբերը հայտարարել է նոր ապրանքների թողարկման մասին։ Ապրանքանիշի սոցցանցերի էջում լուսանկար է հրապարակվել, որում մոդելը կիսամերկ է ներկայացել։ Նա կեցվածք է ընդունել տեսախցիկի առաջ՝ ձեռքերով փակելով կուրծքը, իսկ հագուստից կրել է միայն ջինսե տաբատ։ «Ես շուտով կվերադառնամ», - ասվում է հրապարակման վերնագրում:
Հեյլիի երկրպագուները մեկնաբանություններում գրել են, որ անհամբեր սպասում են բրենդի նոր արտադրանքի մասին նորություններին, ինչպես նաև նշել են, որ Բիբերը հիանալի տեսք ունի։ «Չեմ կարող հավատալ, թե որքան գեղեցիկ է նա», «Ինչ գեղեցիկ ես դու», «Աշխարհի լավագույն աղջիկը», «Աստվածուհի», «Կատարյալ աղջիկ»,- հիացել են համացանցի օգտատերերը։